Երևանում՝ 11:07,   7 Հունիս 2024

Հայաստանում ներքին զբոսաշրջությունն աճել է ավելի քան 33 տոկոսով

Հայաստանում ներքին զբոսաշրջությունն աճել է ավելի քան 33 տոկոսով

 ԵՐԵՎԱՆ, 2 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի  հյուրանոցային տնտեսության օբյեկտներում տեղաբաշխված զբոսաշրջիկների թվաքանակը 2014թ. հունվար-սեպտեմբերին կազմել է  785 հազար 180 մարդ, ինչը 2013թ. նույն ժամանակաշրջանի նկատմամբ ավելացել է 33.7  տոկոսով:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունից, զբոսաշրջիկների 19.5 տոկոսը կամ 153 հազար 86 մարդ մեկնել է գործնական նպատակներով, 64.7 տոկոսը կամ  507 հազար 698 մարդ` հանգստի և ժամանցի նպատակով, 10.6 տոկոսը կամ 83 հազար 514 մարդ` բուժման նպատակով:

Գործնական նպատակով մեկնողների թիվն ավելացել է 15.8 տոկոսով, հանգստի և ժամանցի նպատակով մեկնողներինը` 44.1 տոկոսով, բուժման նպատակով մեկնողներինը` 53.1 տոկոսով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am