Երևանում՝ 11:07,   4 Մայիս 2024

ՀՀ և Վրաստանի սպորտի և երիտասարդության հարցերի նախարարները գործողությունների ծրագիր են ստորագրել

ՀՀ և Վրաստանի սպորտի և երիտասարդության հարցերի նախարարները 
գործողությունների ծրագիր են ստորագրել

ԹԲԻԼԻՍԻ, 1 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանի՝ 2014 թ. նոյեմբերի 28-ին Թբիլիսիում ստորագրած փոխըմբռնման հուշագրի դրույթների իրականացման վերաբերյալ  2015-2016 թվականների գործողությունների ծրագրով նախատեսվում է  սպորտի և երիտասարդության ոլորտներում փորձի ու տեղեկատվության փոխանակման, սպորտի զարգացման մոդելների մշակման, երիտասարդության ոլորտում համատեղ ուսումնասիրություններին ուղղված մի շարք միջոցառումների անցկացումը:

Ինչպես «Արմենպրես»-ին փոխանցեցին ՀՀ սպորտի եւ երիտասարդության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, Թբիլիսի այցի ընթացքում նախարարը եղել է Վրաստանի սպորտի և ֆիզիկական կրթության համալսարանում, քննարկել ուսումնական հաստատության և Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի գիտական, ուսումնական ոլորտներին առնչվող հետագա համագործակցության զարգացման հարցերը:

Վրաստանի Օլիմպիական ռեզերվի պատրաստման կենտրոն այցելության ընթացքում նախարարը ծանոթացել է վերագործարկված կենտրոնի շենքային պայմաններին, հետևել այնտեղ անցկացվող պարապմունքներին, քննարկել համատեղ ուսումնամարզական հավաքներ կազմակերպելու հարցերը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am