Երևանում՝ 11:07,   2 Հունիս 2024

Թուրքիան Ադրբեջանին հրավիրել է մասնակցել G20 գագաթաժողովին

Թուրքիան Ադրբեջանին հրավիրել է  մասնակցել G20 գագաթաժողովին

ԵՐԵՎԱՆ, 1 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիան Ադրբեջանին հրավիրել է մասնակցել G20 գագաթաժողովին, որը պետք է անցկացվի Անթալիայում  2015 թվականին:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով TRTHaber-ը, հայտարարել է Թուրքիայի փոխվարչապետ Ալի Բաբաջանը:

Նրա խոսքով` Թուրքիան «Մեծ քսանյակը» գլխավորել է ընթացիկ տարվա դեկտեմբերից եւ Անկարայի համար «մեծ կարեւորություն ունեցող Ադրբեջանին» հրավիրել է կառույցում նախագահող երկրի իրավունքով:

Թուրք փոխվարչապետը հայտնել է, որ G20-ում Թուրքիայի նախագահության ժամանակաշրջանում Անկարան «հնարավոր կդարձնի «Մեծ քսանյակի» եւ նվազ զարգացած երկրների միջեւ տնտեսական անհավասարությանը նվիրված երկխոսությունը»:

Ներկա դրությամբ իր տնտեսական ներուժով Թուրքիան G20 երկրների մեջ զբաղեցնում է 16-րդ տեղը:

G20-ի մասնակիցներ են Ավստրալիան, Արգենտինան, Բրազիլիան, Մեծ Բրիտանիան. Գերմանիան, Հնդկաստանը, Ինդոնեզիան, Իտալիան, Կանադան, Չինաստանը, Մեքսիկան, Ռուսաստանը, Սաուդյան Արաբիան, ԱՄՆ-ը, Թուրքիան, Ֆրանսիան, Հարավային Կորեան, Հարավաֆրիկյան Հանրապետությունը, Ճապոնիան եւ Եվրոպական միությունը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am