Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Կանցկացվի «Հանրային իրազեկումը որպես աղետների ռիսկի նվազեցման կարևորագույն նախապայման» միջազգային համաժողովը

Կանցկացվի «Հանրային իրազեկումը որպես աղետների ռիսկի նվազեցման կարևորագույն 
նախապայման» միջազգային համաժողովը

ԵՐԵՎԱՆ, 28 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սպիտակի աղետալի երկրաշարժի տարելիցին ընդառաջ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունն «Արտակարգ ալիք» տեղեկատվական հասարակական կազմակերպության հետ Աղետների ռիսկի նվազեցման ազգային պլատֆորմի շրջանակներում դեկտեմբերի 3-4-ը Երևանում կկազմակերպի երկրորդ միջազգային համաժողովը` «Հանրային իրազեկումը որպես աղետների ռիսկի նվազեցման կարևորագույն նախապայման» խորագրով։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԻՆ-ից, այն նպատակ է հետապնդում մեկտեղելու աշխարհի լավագույն փորձը` հանրային իրազեկման, արտակարգ իրավիճակների ու քաղպաշտպանության լրատվության և լրագրողների հետ աշխատանքի ոլորտներում, ինչպես նաև՝ քննարկում կազմակերպել հետագա զարգացումների վերաբերյալ, ձևավորելով 2015 թ. մարտին Սենդայում կայանալիք ԱՌՆ երրորդ համաշխարհային կոնֆերանսին ներկայացվելիք ԱԻ հանրային իրազեկման ոլորտի առաջարկների վերջնական փաթեթը։

Համաժողովին մասնակցելու  են նախարարություն-գերատեսչությունների, միջազգային և հասարակական կազմակերպությունների ղեկավարներ, արտասահմանցի փորձագետներ ու լրագրողներ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am