Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Եղվարդցի երեխաների առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության

Եղվարդցի երեխաների առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության

ԵՐԵՎԱՆ, 28 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եղվարդի մանկապարտեզում արձանագրված  թունավորման դեպքի կապակցությամբ ՀՀ առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ  հոսպիտալացված երեխաների առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության: Տասներեք երեխա ներկա պահին բուժում է ստանում Եղվարդի «Նաիրի» բժշկական կենտրոնում, ևս 2-ը տեղափոխվել են Երևան` «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոց: 

««Արմենպրես»-ի հաղորդմամբ` ՀՀ առողջապահության նախարարության  մասնագետների խումբը տեղում իրականացնում է համաճարակաբանական հետազոտություններ և կանխարգելիչ միջոցառումներ:

Նախնական տվյալներով` թունավորումը պայմանավորված է սննդային գործոնով:

Աշխատանքներ են տարվում նոր հիվանդների հայտնաբերման ուղղությամբ:

ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի հանձնարարությամբ անմիջապես  Եղվարդ է մեկնել նախարարության մասնագետների խումբն` այն բանից հետո, երբ Կոտայքի մարզի  Եղվարդ քաղաքի «Նաիրի» բժշկական կենտրոն նոյեմբերի 28-ի երեկոյան հոսպիտալացվել է տեղի մանկապարտեզի 9 սան` աղիքային խանգարման երևույթներով: 

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am