Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Իրաքյան բանակը կանխել է ԻՊ-ի հարձակումը Դաջիլ գյուղաքաղաքի վրա

Իրաքյան բանակը կանխել է ԻՊ-ի հարձակումը Դաջիլ գյուղաքաղաքի վրա

ԵՐԵՎԱՆ, 28  ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Իսլամական պետություն» կազմակերպության զինյալները նոյեմբերի 28-ին հարձակում են գործել Թիրքիթի հարավում գտնվող Դաջիլ գյուղաքաղաքի վրա: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝  վկայակոչելով իրաքյան լրատվամիջոցները, իրաքյան ուժերին հաջողվել է կասեցնել նրանց հարձակումը: Իրաքի ներքին գործերի նախարարությունը հայատարարել է, որ Անբարի մարզի Ռամադի, Հիթ քաղաքների շրջակայքում տարածքներ են ազատագրվել ԻՊ-ից:

Պենտագոնը հայտարարել է, որ  A-10 Warthog տեսակի օդանավեր է Աֆղանստանից ուղարկել Քուվեյթ, որպեսզի նրանք հաջորդ շաբաթվանից միանան ԻՊ-ի դեմ պայքարին:

Նախօրեին իրաքյան բանակը կասեցրել էր ԻՊ-ի հարձակումը Ռամադի քաղաքի վրա: Տեղի ունեցած բախումների ժամանակ իրաքյան ուժերի 4 զինվոր է զոհվե, ևս 21-ը` վիրավորվել: Մյուս կողմից, Դիյալա մարզում անվտանգության ուժերի կողմից սպանվել է ԻՊ-ի էմիրը և նրա 3 օգնականները: Անվտանգության աղբյուրների տեղեկացմամբ` Սալահ ադ Դին մարզի Բայջի քաղաքում ԻՊ-ի 12 անդամներ են սպանվել, վնասազերծվել են 2 ականապատ մեքենաներ, 5 պայթուցիկ սարքավորումներ:

«Իսլամական պետություն» ծայրահեղական կազմակերպությունը համարվում է աշխարհի ամենավտանգավոր, ամենախոշոր և միևնույն ժամանակ ամենահարուստ ահաբեկչական կազմակերպությունը, որը կարճ ժամանակում հսկայական տարածքներ է գրավել Սիրիայում և Իրաքում:

Իրաքյան ուժերը միջազգային դաշինքի հետ միասյն լայնամասշտաբ ռազմական գործողություններ են սկսել ԻՊ-ի դեմ՝ փորձելով նրանց հսկողության տակ գտնվող տարածքները հնարավորինս արագ ազատագրել:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am