Երևանում՝ 11:07,   6 Մայիս 2024

Տարվա լավագույն Սանտա Կլաուսի տիտղոսն առաջին անգամ նվաճել Է ճապոնացին

Տարվա լավագույն Սանտա Կլաուսի տիտղոսն առաջին անգամ նվաճել Է ճապոնացին

ԵՐԵՎԱՆ, 28 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լապլանդիայում (Ֆինլանդիա) տեղի են ունեցել Սանտա Կլաուսների մրցումներ: Պատվավոր կոչման համար պայքարում Էին ամբողջ աշխարհից ժամանած մասնակիցներ: Պատվավոր կոչումն առաջին անգամ շնորհվել Է Ճապոնիայի բնակիչ 35-ամյա Կոհեյ Յամասիտային, հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով տեղական զանգվածային լրատվամիջոցներին:

Մրցության հաղթողը որոշվել Է չորս փուլերի արդյունքներով: Յամասիտան մնացած հավակնորդներից խիստ հետ Է մնացել «Ռոդեո եղջերվի վրա» մրցաձեւից, երբ հարկավոր Էր հնարավորինս երկար մնալ մեխանիկական կենդանու մեջքին: Սակայն ճապոնացին հաղթել Է մյուս երեք փուլերում, ինչն Էլ նրան թույլ Է տվել գրավել առաջին տեղը:    

Նա բոլորից արագ՝ ընդամենը վեց վայրկյանում կերել Է մեկ աման շիլան. նախաճաշ Սուրբ Ծննդյան օրը ծանր աշխատանքից առաջ: Այնուհետեւ Յամասիտան սարքել Է ամենաբարձր կառուցվածքն ամանորյա նվերների տուփերով եւ շահել դրանք սահնակով տեղ հասցնելու մրցումներում: Լավագույն Սանտա Կլաուսների մեջ երկրորդ տեղն զբաղեցրել Է Հոնկոնգի բնակիչը, երրորդն՝ Ավստրալիայի ներկայացուցիչը:     

Ճապոնիա վերադառնալուց հետո Յամասուտային կհայտնվի  նախատոնական մթնոլորտում: Տոկիոյում, ինչպես նաեւ մյուս քաղաքներում սկսել Է գործել Ծննդյան տոների լուսավառությունը, խանութների ցուցափեղկերը ձեռք են բերել ամանորյա կոլորիտ, իսկ ամեն անկյունում առաջարկում են օսետի ռյորի՝ ճապոնական ամանորյա ավանդական կերակրատեսակներ, հաղորդել Է ՏԱՍՍ գործակալությունը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am