Երևանում՝ 11:07,   5 Մայիս 2024

Հռոմի պապը ժամանել է Թուրքիա

Հռոմի պապը ժամանել է Թուրքիա

ԵՐԵՎԱՆ, 28 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կաթոլիկ աշխարհի հոգևոր առաջնորդ Հռոմի Ֆրանցիսկոս պապի ինքնաթիռը վայրէջք է կատարել Անկարայի Էսենբողա օդանավակայանում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, մեկնարկել է Հռոմի արդեն 4-րդ պապի եռօրյա այցը Թուրքիա: Օդանավայականում Ֆրանցիսկոս պապին դիմավորել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն: Նոյեմբերի 28-ին Հռոմի պապը կայցելի Աթաթուրքի դամբարան, այնուհետև նախագահական նոր պալատում նրան կընդունի Ռեջեփ Թայիփ Էրդողանը:

Հռոմի պապի այցը կտևի մինչև նոյեմբերի 30-ը: Ֆրանցիսկոս պապը նախ կժամանի Անկարա, այնուհետև կայցելի Ստամբուլ: Հռոմի պապի այցի ընթացքում աշխատանքի մեջ կլինեն շուրջ 2700 ոստիկան: Նրանցից հազարը կհսկեն այն փողոցները, որոնցով անցնելու է Ֆրանցիսկոս պապը: Անկարայի դատարանը իրավապահ մարմիններին նաև թույլատրել է բոլոր վերոնշյալ փողոցներում զննել կասկածելի թվացող անձանց: Ֆրանցիսկոսի այցը կլուսաբանի 900 հավատարմագրված լրագրող:

Հռոմի պապի այցելությունը կայանում է Պոլսո Հունաց տիեզերականպատրիարք Բարդուղիմեոսի հրավերով: Ֆրանցիսկոսն ու Բարդուղիմեոսը նոյեմբերի 30-ին Ստամբուլում միասին պատարագ կմատուցեն: Կաթոլիկ աշխարհի հոգևոր առաջնորդ Ֆրանսիկոսը կլինի Հռոմի չորրորդ պապը, ով այցելում է Թուրքիա:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am