Երևանում՝ 11:07,   2 Հունիս 2024

Աֆղանստանը վավերացրել Է ԱՄՆ-ի եւ ՆԱՏՕ-ի հետ կնքված համաձայնագրերը

Աֆղանստանը վավերացրել Է ԱՄՆ-ի եւ ՆԱՏՕ-ի հետ կնքված համաձայնագրերը

ԵՐԵՎԱՆ, 28 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աֆղանստանի Ավագների պալատը (խորհրդարանի վերին պալատ) վավերացրել Է անվտանգության բնագավառում ԱՄՆ-ի հետ կնքված երկկողմ համաձայնագիրը, ինչպես նաեւ ՆԱՏՕ-ի ուժերի կարգավիճակի վերաբերյալ դաշինքի հետ ստորագրված համաձայնագիրը: Այդ մասին, ինչպես տեղեկացրնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է «Խամա Պրես» գործակալությունը:

Քվեարկությանը մասնակցել Է 72 սենատոր: Ինչպես նշվում Է, երկու համաձայնագրերը հաստատվել են օրենսդիրների մեծամասնության կողմից, «դեմ» Է արտահայտվել միայն յոթ խորհրդարանական:

Աֆղանստանի տարածքում միջազգային զորակազմի կարգավիճակի մասին Քաբուլի եւ ՆԱՏՕ-ի միջեւ համաձայնագիրը կնքվել Էր սեպտեմբերի 30-ին: Դրա ստորագրումը տեղի Է ունեցել անվտանգության ապահովման վերաբերյալ աֆղանա-ամերիկյան երկկողմ պայմանագրի հաստատումից հետո, որը ենթադրում Է այս տարվա վերջին ՆԱՏՕ-ի հիմնական ուժերի դուրսբերումից հետո Միացյալ Նահանգների կողմից սահանափակ զորախմբի պահպանում Աֆղանստանի տարածքում:

ԱՄՆ-ի եւ Հյուսիսատլանտյան դաշինքի մտահղացմամբ՝ նոր տարվանից Աֆղանստանում կմնա ռազմական մասնագետների սահմանափակ զորակազմ 8-հազարից մինչեւ 13 հազար թվաքանակով, որի հիմնական մասը կկազմեն ԱՄՆ-ի զինվորականները եւ գործընկեր պետությունների զինվորները, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am