Երևանում՝ 11:07,   2 Մայիս 2024

Բելառուսը բոլոր կողմերի համար շահավետ է որակում Հայաստանի մուտքը ԵՏՄ

Բելառուսը բոլոր կողմերի համար շահավետ է որակում Հայաստանի մուտքը ԵՏՄ

ԵՐԵՎԱՆ, 28 ՆՈՅՄԵԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը տնտեսական մեծ ներուժ ունեցող երկիր է, և մուտքը Եվրասիական տնտեսական միություն շահավետ կարող է լինել բոլոր կողմերի համար: Ինչպես հայտնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով բելառուսկան BelTA լրատվական կայքը, այս մասին Բելառուսի Ազգային ժողովի Ներկայացուցիչների պալատի նախագահ Վլադիմիր Անդրեյչենկոն հայտնել է ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի հետ հանդիպումից հետո: «Հայաստանն ունի լավ բիզնես միջավայր, մի շարք առաջատար ընկերություններ: Ես կարծում եմ, որ մենք միասին ավելի ուժեղ կլինենք»,-ասել է նա` հավելելով, որ որքան հնարավոր է շուտ Բելառուսի Ներկայացուցիչների պալատը կքննարկի Հայաստանի` ԵՏՄ-ին միանալու համաձայնագիրը:

Բելառուս պաշտոնյան կարծում է, որ Հայաստանի և Բելառուսի պատգամավորները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն երկկողմ առևտրային հարաբերություններին: «Կողմերը համակարծիք են, որ Բելառուսի և Հայաստանի միջև առևտրային կապերը չեն ներառում ողջ ներուժը, որ կարող է լինել երկու երկու երկրների միջև: Այդ խնդրի վրա պետք է շատ ուշադրություն դարձնել: Առաջին հերթին` այն վերաբերում է բելառուսական մեքենաշինական արտադրանքին. ճանապարհների շինարարության Amkodor տրանսպորտային միջոցներին, MAZ ծանր քարշակներին: Հայաստանը հաստատում է, որ իրենք այդ արտադրանքի կարիքն ունեն»,-ասել է Վլադիմիր Անդրեյչենկոն:

Նրա խոսքով` երկրները բավարարված են երկկողմ համագործակցությամբ: Կան միջխորհրդարանական հանձնաժողով, կանոնավոր հանդիպումներ: Երկրները աջակցում են իրար միջազգային հարթակում և միջխորհրդարանական կազմակերպությունների շփումների ձևաչափում: Նա մատնանշել է դիտորդական առաքելությունների առկայությունը, ինչպես նաև լավ զարգացած ապրանքային բաշխիչ ցանցի գոյությունը, օրինակ, հայ-բելառուսական առևտրային տունը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am