Երևանում՝ 11:07,   30 Ապրիլ 2024

Քաջարանում հրդեհից տուժած կինը մահացել է հիվանդանոցում

Քաջարանում հրդեհից տուժած կինը մահացել է հիվանդանոցում

ՔԱՋԱՐԱՆ, 28 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նոյեմբերի 27-ին ժամը 22.35-ին Քաջարան քաղաքի Բարիկավան թաղամասի թիվ 2 շենքի Ալբերտ Հարությունյանին պատկանող թիվ 1 բնակարանում բռնկված հրդեհից տուժած ամուսիններից կինը՝ Անգին Ազարյանը՝ ծնված 1937թ., նոյեմբերի 28-ի առավոտյան մահացել է հիվանդանոցում:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեց Կապանի բժշկական կենտրոնի վնասվածքաբանական բաժնի վարիչ Սարիկ Աթաջանյանը, ամուսինները հիվանդանոց են տեղափոխվել թեթեւ այրվածքներով, իսկ կնոջ մահվան պատճառն այն է, որ նա տառապելիս է եղել քաղցկեղով եւ վերջին օրերին համարա թե անգիտակից վիճակում է եղել: «Ամուսինը՝ Ալբերտ Հարությունյանը՝ ծնված 1938թ., հրդեհից ստացել է թեթեւ այրվածքներ, սակայն տառապում է Պարկինսոնի հիվանդության ծանր տեսակով, ինչի պատճառով վիճակն այս պահին գնահատվում  է ծանր», - ասաց Աթաջանյանը:

Ենթադրվում է, որ հենց ամուսինների անօգնական վիճակի պատճառով էլ բնակարանում հրդեհ է բռնկվել: Հրդեհի վերաբերյալ ահազանգ ստանալուն պես դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 23.11-ին, մարվել՝ 23.17-ին: Մասամբ այրվել եւ ջերմահարվել է բնակարանի գույքը:

Գոհար Իսախանյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am