Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Գեղարքունիքի մարզի երեք համայնքներում կբացվեն նախակրթարաններ

Գեղարքունիքի մարզի  երեք համայնքներում կբացվեն նախակրթարաններ

ԳԱՎԱՌ, 27 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ :  Գեղարքունիքի մարզի Այգուտ, Դրախտիկ, Դպրաբակ համայնքներում  Save the Children կազմակերպության «Նախաձեռնություն հանուն երեխայի առողջության եւ կրթության» ծրագրով կբացվեն նախակրթարաններ: «Արմենպրես»-ի տեղեկացմամբ՝  այս մասին այսօր Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Անդրանիկ Հակոբյանի հետ հանդիպման ժամանակ  հայտնեց  Save the Children կազմակերպության ծրագրերի իրականացման գծով ղեկավար Իռեն Սարգսյանը

Անդրանիկ Հակոբյանը, ողջունելով այս նախաձեռնությունը, նշեց, որ մարզպետարանը կաջակցի այս ծրագրի կյանքի կոչմանը: «Նախորդ տարի կազմակերպությունը Գեղարքունիքի մարզի Ներքին Գետաշեն եւ Վարդենիկ համայնքների դպրոցներում նախակրթարաններ հիմնեց, վերապատրաստվեցին ուսուցիչներ, վերանորոգվեցին դպրոցների սանհանգույցները»,- ասաց Անդրանիկ Հակոբյանը եւ հավելեց, որ այս տարի արդեն նախատեսվում է վերանորոգել ու համապատասխան մարզագույքով վերազինել նույն համայնքների դպրոցների մարզադահլիճները:

«Ծրագիրն իրականացվելու է Գեղարքունիքի մարզի ամենակարիքավոր համայնքներում եւ ընդգրկելու է երկու ծրագրային ուղղություններ` վաղ մանկության զարգացում եւ դպրոցական առողջություն եւ սնունդ: Այգուտ, Դրախտիկ, Դպրաբակ համայնքների յուրաքանչյուր դպրոցում կվերանորոգվի մեկ դասասենյակ, որը կգործի նախադպրոցական կրթության կազմակերպման համար եւ կծառայի որպես «Ծնողական ռեսուրս կենտրոն»: Յուրաքանչյուր դասասենյակին կտրամադրվի կահույք եւ համապատասխան գրենական պիտույք: Դպրոցներում կվերանորոգվեն սանհանգույցները, մշտական ջուր ապահովելու նպատակով կտեղադրվեն ջրի կաթսաներ:

 Նախադպրոցական կրթությունը կկազմակերպվի տարվա 10 ամիսների ընթացքում` մեկ ուսուցչի կողմից, որին կաջակցի մեկ օգնական: Նախադպրոցական կրթությունը նախատեսված է 4-6 տարեկան երեխաների համար: Դասերն անցկացվելու են 24-25 հոգուց բաղկացած խմբերի համար, շաբաթական 5 օր եւ օրական 4 ժամ տեւողությամբ: Երեխաների մեծ թվի դեպքում  խմբերը կգործեն երկու հերթափոխով: Ծրագրի շրջանակներում կվճարվի ուսուցիչներին եւ օգնականների աշխատավարձը առաջին 2 ամիսների համար, իսկ 3-րդ ամսվանից նրանց վճարումները կիրականացվեն տեղական մարմինների բյուջեից, մինչեւ որ ֆինանսական ծախսերը կներառվեն կրթության ոլորտի միջնաժամկետ ծախսերի ծրագրում: Դասընթացներ կկազմակերխվեն նաեւ ծնողների հետ»,-  ասաց  Իռեն Սարգսյանը: Իսկ ծրագրի պատասխանատու Մարիա Պողոսյանը հավաստեց, որ Գեղարքունիքի մարզպետարանի եւ համայնքների հետ կկնքվեն փոխըմբռնման համապատասխան հուշագրեր:

Խոսրով Խլղաթյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am