Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Արամ Առաջինը հյուրընկալել է Միջին Արևելքի քրիստոնյա համայնքների վարչության պատվիրակությունը

Արամ Առաջինը հյուրընկալել է Միջին Արևելքի քրիստոնյա համայնքների վարչության 
պատվիրակությունը

ԵՐԵՎԱՆ, 27 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միջին Արևելքի քրիստոնյա համայնքների վարչության պատվիրակությունը Մազլում Արքեպիսկոպոսի գլխավորությամբ նոյեմբերի 27-ին այցելել է  Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետին: Չորս տարի առաջ ստեղծված այս միության մաս են կազմում Միջին Արևելքի բոլոր քրիստոնյա համայնքները՝ իրենց կրոնական և աշխարհիկ ներկայացուցիչներով։ Միության նպատակն է կապ հաստատել շրջանի քրիստոնյա համայնքների միջև: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Կիլիկիո կաթողիկոսությունից, վարչության անդամները Նորին Սրբությանը տեղեկացրել են վերջին ամիսներին միության կատարած աշխատանքների մասին, խոսել առաջիկա ծրագրերից:

Վեհափառ Հայրապետը` ողջունելով վարչության կատարած աշխատանքները,  խորհուրդ է տվել առաջնահերթություն տալ բոլոր այն ծրագրերին, որոնց նպատակը քրիստոնեության պահպանումն է Միջին Արևելքում: Այս կապակցությամբ Նորին Սրբությունն անդրադարձել է Վիեննայում վերջերս գումարված համագումարին և առաջիկայում այլ շրջաններում տեղի ունենալիք նախաձեռնություններին, որոնք նույն նպատակն են հետապնդում։ Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև Լիբանանի նախագահական ընտրություններին։ Վեհափառ Հայրապետն ընդգծել է շուտափույթ նախագահական ընտրություններ անցկացնելու անհրաժեշտությունը։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am