Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

ԼՂՀ ԱԺ-ն համահայկական դրամահավաքին 1 մլն 35 հազար դրամ գումար կփոխանցի

ԼՂՀ ԱԺ-ն համահայկական դրամահավաքին 1 մլն 35 հազար դրամ գումար կփոխանցի

  ԵՐԵՎԱՆ, 27 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԼՂՀ ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանի նախաձեռնությամբ խորհրդարանում նոյեմբերին սկսված դրամահավաքի ողջ հասույթը տրամադրվելու է նոյեմբերի 27-ին կայանալիք «Հայաստան» համահայկական հիմնադրամի նախաձեռնած դրամահավաքին:

«Արմենպրես»-ի հետ զրույցում ԼՂՀ ԱԺ գլխավոր հաշվապահ Անժելա Զաքարյանն ասաց, որ դրամահավաքին մասնակցել են թեʹ Աժ աշխատակիցները, թեʹ պատգամավորները:

«Հավաքվել է 1 մլն 35 հազար դրամ գումար, որը կփոխանցվի հեռուստամարաթոնին: Նախապես հայտարարված դրամահավաքին մասնակցել են բոլորը` Աժ աշխատակազմն ու պատգամավորները, եւ յուրաքանչյուրն իր լուման է ներդրել Վարդենիս-Մարտակերտ ճանապարհի կառուցման գործում»,- ասաց Զաքարյանը:

«Հայաստան» համահայկական հիմնադրամի նախաձեռնությամբ ավանդական հեռուստամարաթոնը տեղի կունենա նոյեմբերի 27-ին Հայաստանում եւ ԱՄՆ-ում:

Ինչպես նախորդ տարի, այս տարի նույնպես համահայկական դրամահավաքի ողջ հասույթը կտրամադրվի Վարդենիս-Մարտակերտ ճանապարհի կառուցման աշխատանքներին: Նոր ճանապարհի միջոցով 37 կմ-ով կկարճանա Հայաստան-Արցախ ճանապարհը, բացի այդ ճանապարհն ունի նաեւ ռազմավարական նշանակություն: Հեռուստամարաթոնից առաջ կայացել է նաեւ համաեվրոպական հեռախոսամարաթոնը, որի արդյունքում 1 մլն 82 հազար 62 եվրո գումար է հանգանակվել:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am