Երևանում՝ 11:07,   9 Մայիս 2024

Կառավարությունը պատգամավորների առաջարկություններով փոփոխեց 2015 թ. պետբյուջեի նախագիծը

Կառավարությունը պատգամավորների առաջարկություններով փոփոխեց 2015 թ. 
պետբյուջեի նախագիծը

ԵՐԵՎԱՆ, 27 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի 2015 թվականի պետական բյուջեի նախագծում փոփոխություններ կատարելու համար ՀՀ Ազգային ժողովի Հանրապետական,  ՀՅԴ և «Ժառանգություն» խմբակցություններից ստացվել է 367 առաջարկություն, որոնք ենթադրում էին 163 մլրդ դրամի ծախս: Կառավարության նիստում ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Պավել Սաֆարյանը նշեց, որ առաջարկությունները վերաբերել են տարբեր ոլորտների՝ տնտեսությանը, ԼՂՀ-ի տարաբնակեցման հայեցակարգին և այլն: Քննարկումների արդյունքում ընդունելի են համարվել 45 առաջարկություններ, մնացածի վերաբերյալ տրվել են պարզաբանումներ:

«Ըստ այդմ, բյուջեի նախագծում կատարվել են փոփոխություններ: Ընդունվել են 13,5 մլրդ դրամի լրացուցիչ ծախսային ծրագրեր, որոնք առնչվում են Հայոց ցեղասպանության հարյուրերորդ տարելիցի միջոցառումներին, հյուսիս-հարավ ավտոմայրուղու կառուցմանը, սահմանամերձ համայնքներին աջակցությանը և այլն: Հաջորդ տարվա պետբյուջեի եկամուտներն ավելացել են 7 մլրդ դրամով, ծախսերը կրճատվել՝ վեց միլիարդով»,-  «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Սաֆարյանը: 

2015 թվականի ՀՀ պետական բյուջեի նախագծում՝ եկամուտների մասով նախատեսվում է ապահովել 1 տրիլիոն 191 մլրդ դրամ, ծախսերը՝ մեկ տրիլիոն 308 մլրդ դրամ: Դեֆիցիտը կկազմի 114 մլրդ դրամ:

Հաջորդ տարվա պետական բյուջեի լրամշակված տարբերակը կներկայացվի Ազգային ժողովի հաստատմանը: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am