Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Արցախում ամուսնությունների թվի ռեկորդային աճ է գրանցվել

Արցախում ամուսնությունների թվի ռեկորդային աճ է գրանցվել

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 27 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ-ԱՐՑԱԽՊՐԵՍ: Արցախում ընթացիկ տարվա հունվար-հոկտեմբերին ծնվել է 2013 երեխա. ծնունդների թիվը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 61-ով կամ 3 տոկոսով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ինչպես տեղեկացնում է «Արցախպրես»-ը, ԼՂՀ ազգային վիճակագրական ծառայությունից հայտնել են, որ ըստ շրջանների, անցած տարվա համեմատ ծնունդների աճ է գրանցվել Քաշաթաղում և մայրաքաղաք Ստեփանակերտում: Նշված ժամանակաշրջանում հանրապետությունում մահացել է 1104 մարդ, որը 2013թ.-ի հունվար-հոկտեմբերի համեմատ նվազել է 20-ով կամ 1.8 տոկոսով:

Բնակչության բնական հավելաճն ընթացիկ տարվա 10 ամիսներին կազմել է 999 մարդ, որը անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել է 8.2 տոկոսով կամ 81 մարդով: ԼՂՀ-ում պաշտոնապես հաշվառված անձանցից հանրապետություն է մուտք գործել 842 մարդ, իսկ մեկնողների թվում է 488 մարդ, որի արդյունքում մեխանիկական աճը կազմել է 354 մարդ:

ԼՂՀ ԱՎԾ տվյալներով, նշված ժամանակամիջոցում հանրապետությունում գրանցվել է 1162 ամուսնություն՝ նախորդ տարվա հունվար-հոկտեմբերի համեմատ աճելով 463-ով կամ 66.2 տոկոսով, իսկ ամուսնալուծությունները 176-ն են`  նախորդ տարվա 158-ի փոխարեն:

Ամուսնությունների նման ռեկորդային աճը, ըստ ԼՂՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի ժողովրդագրական քաղաքականության բաժնի պետ Նունե Ավանեսյանի, նախ և առաջ պայմանավորված է դեռևս անցած տարվանից հասարակության մեջ տարածված` Արցախում սպասվելիք նոր Մեծ հարսանիքի լուրերով, որի պատճառով շատ ամուսնական զույգեր իրենց ամուսնություններն անցած տարում չեն գրանցել ՔԿԱԳԲ-ում: «Սակայն պետք է ասեմ, որ այն մեծապես պայմանավորված է նաև վերջին տարիներին երկրում իրականացվող ժողովրդագրական քաղաքականությամբ, որի արդյունքում տարեցտարի նկատելի կերպով աճել է ինչպես ամուսնությունների, այնպես էլ ծնունդների թիվը»,- ասել է Նունե Ավանեսյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am