Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Շիրակի մարզի համայնքները սեփական եկամուտների հավաքագրման բարձր ցուցանիշ են արձանագրում

Շիրակի մարզի համայնքները սեփական եկամուտների հավաքագրման բարձր ցուցանիշ են արձանագրում

ԳՅՈՒՄՐԻ, 26 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շիրակի մարզի համայնքները սեփական եկամուտների հավաքագրման բարձր ցուցանիշ են արձանագրում: Միայն ընթացիկ տարվա նոյեմբերի 1-ի դրությամբ` մարզի համայնքների տարեկան սեփական եկամուտները կատարողականը կազմել է 87,9%:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Շիրակի մարզպետարանի ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ Լիպարիտ Մարտիրոսյանը,  անցած տարվա նույն ժամանակամիջոցի համեմատ, այս տարի, սեփական եկամուտների աճը կազմում է  3,6%, ինչը մոտ 46 մլն դրամով ավելի է:

 Ըստ պատասխանատուի` հաշվի առնելով անցած տարիների փորձը՝ աճի միտումը կպահպանվի նաև առաջիկայում: «Սեփական եկամուտների աճի միտում նկատվում  է տարեվերջին՝ տարբեր պատճառներով: Հույս ունեմ, այս տարի ևս 95-100 տոկոսով կկատարենք սեփական եկամուտների հավաքագրումը»,- նշեց Լիպարիտ Մարտիրոսյանը: 

Գյումրիում այս ընթացքում սեփական եկամոտների հավաքագրումը կատարվել է 94,8%-ով: Նախորդ տարվա նույն ժամանակամիջոցի համեմատ այն 8.8% աճ է գրանցել: Եթե անցած տարիների ընթացքում մարզում կային ամենաբարձր և ամենացածր արդյունքներ ունեցող համայնքներ, ապա հիմա արդեն շատ են այն համայնքները, որոնք սեփական եկամուտները հավաքագրումը կատարում են 100 տոկոսով, նույնիսկ՝ արդեն իսկ  ամփոփել են  տարվա արդյունքները, իսկ այն համայնքները, որոնք համեմատաբար ցածր արդյունքեր ունեն, ըստ պատասխանատուի, մինչև տարեվերջ կբարելավվեն իրենց դիրքերը:

Արմենուհի Մխոյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am