Երևանում՝ 11:07,   5 Մայիս 2024

Եվրոպական ներդրումային բանկը կաջակցի ՀՀ-ի ջրային ոլորտի ենթակառուցվածքների արդիականացմանը

Եվրոպական ներդրումային բանկը կաջակցի ՀՀ-ի ջրային ոլորտի ենթակառուցվածքների 
արդիականացմանը

ԵՐԵՎԱՆ, 26 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության և Եվրոպական ներդրումային բանկի միջև կկնքվի «Ջրային ոլորտի համայնքային ենթակառուցվածք» ֆինանսական պայմանագիր, որի շրջանակներում ԵՆԲ-ն ՀՀ-ին կտրամադրի 25.5 մլն եվրոյի չափով վարկ: Այդ միջոցները հանդիսանում են  «Համայնքային ենթակառուցվածքների ծրագիր II փուլ 3» ծրագրի 73.0 մլն եվրո բաղկացուցիչի մասը: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը` ֆինանսական պայմանագրին հավանություն տալու մասին հարցն ընդգրկված է ՀՀ կառավարության նոյեմբերի 27-ի նիստի օրակարգում:

Պայմանագրով նախատեսված գումարներն ուղղվելու են «Լոռի-ջրմուղկոյուղի», «Շիրակ-ջրմուղկոյուղի», «Նոր Ակունք» և «Հայջրմուղկոյուղի» փակ բաժնետիրական ընկերությունների սպասարկման տարածքներում գտնվող բնակավայրերի ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի վերականգնմանը:

Ծրագրով ակնկալվում է, որ «Լոռի-ջրմուղկոյուղի» ՓԲԸ-ն իր սպասարկման տարածքում գտվող բոլոր բնակավայրերում (Վանաձոր քաղաք, 16 գյուղական համայնքներ) կապահովի  շուրջօրյա որակյալ ջրամատակարարում: «Շիրակ-ջրմուղկոյուղի»-ն լիարժեք կվերականգնի իր սպասարկման տարածքում գտնվող Գյումրի քաղաքի և մարզի 14 գյուղական համայնքների բաշխիչ ցանցերի լիարժեք վերականգնումը: Նշված բնակավայրերը կապահովվեն շուրջօրյա որակյալ ջրամատակարարում: Ընկերության սպասարկման գոտում գտնվող այլ համայնքներում, կապված ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի վերանորոգման հետ, կապահովվի ջրամատակարարման տևողության էական ավելացում` ի համեմատ ներկայումս առկա 4-6 ժամյա ջրամատակարարման:

«Նոր Ակունք» ՓԲԸ-ն սպասարկման տարածքի ջրամատակարարման համակարգում կիրականացնի շուրջ 10.0 կմ ջրագծերի վերանորոգման ենթակա առավել հրատապ հատվածների վերականգնում, կկառուցի կեղտաջրերի մաքրման կայան, կվերակագնի կոյուղու պոմպակայանը, կոլեկտորի, կոյուղու ցանցը, ինչով կապահովվի Արմավիր և Մեծամոր քաղաքներից հեռացվող կեղտաջրերի մաքրման իրականացումը:

Կիրականացվեն «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ սպասարկման տարածի 6 քաղաքների և 37 գյուղական բնակավայրերի ջրամատակարարման ցանցի վերանորոգման ենթակա առավել հրատապ հատվածների վերականգնման աշխատանքներ, նախատեսվում է նաև կոյուղու համակարգում իրականացնել վերակառուցման աշխատանքներ:

Ծրագիրը ֆինանսավորվելու է նաև Գերմանական Վերականգնման վարկերի բանկի (KfW) վարկային և դրամաշնորհայի միջոցների, Եվրոպական հարևանության ներդրումային ծրագրի (EU NIF) կողմից տրամադրվելիք դրամաշնորհի և ՀՀ կառավարության կողմից տրամադրվող համաֆինանսավորման հաշվին: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am