ՀՀ եւ ՌԴ քաղաքաշինության նախարարությունների միջեւ համագործակցության ամրապնդման փաստաթղթղեր կպատրաստվեն
ՄՈՍԿՎԱ, 26 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՌԴ մայրաքաղաքում կայացած Ճարտարապետների միությունների միջազգային ընկերակցությունների համաժողովի շրջանակում ՀՀ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը նոյեմբերի 25-ին աշխատանքային հանդիպում է ունեցել Ռուսաստանի Դաշնության շինարարության և բնակարանային-կոմունալ ենթակառուցվածքների նախարար Միխայիլ Մենի հետ:
Ինչպես «Արմենպրես»-ին փոխանցեցին Քաղաքաշինության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, հանդիպման ընթացքում քննարկվել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր, այդ թվում` շինարարության բնագավառում լիցենզիաների փոխադարձ ճանաչման, տեխնիկական նորմավորման և այլն: Պայմանավորվածություն է ձեռք բերվել ստեղծել աշխատանքային խմբեր, որոնք կնախապատրաստեն երկու նախարարությունների միջև համագործակցության ուղիների վերաբերյալ անհրաժեշտ փաստաթղթեր:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում