ՀՀ եւ ՌԴ քաղաքաշինության նախարարությունների միջեւ համագործակցության ամրապնդման փաստաթղթղեր կպատրաստվեն

Armenpress 19:20, 26 Նոյեմբեր, 2014

ՄՈՍԿՎԱ, 26 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՌԴ մայրաքաղաքում կայացած Ճարտարապետների միությունների միջազգային ընկերակցությունների համաժողովի  շրջանակում ՀՀ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը նոյեմբերի 25-ին աշխատանքային հանդիպում է ունեցել Ռուսաստանի Դաշնության շինարարության և բնակարանային-կոմունալ ենթակառուցվածքների նախարար Միխայիլ  Մենի հետ:

Ինչպես «Արմենպրես»-ին փոխանցեցին Քաղաքաշինության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, հանդիպման ընթացքում քննարկվել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր, այդ թվում` շինարարության բնագավառում լիցենզիաների փոխադարձ ճանաչման, տեխնիկական նորմավորման և այլն: Պայմանավորվածություն է ձեռք բերվել ստեղծել աշխատանքային խմբեր, որոնք կնախապատրաստեն երկու նախարարությունների միջև համագործակցության ուղիների վերաբերյալ անհրաժեշտ փաստաթղթեր:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am