Երևանում՝ 11:07,   2 Հունիս 2024

Ուկրաինային հատկացված օտարերկրյա օգնությունը կազմել Է 8,6 մլրդ դոլար. Յացենյուկ

Ուկրաինային հատկացված օտարերկրյա օգնությունը կազմել Է 8,6 մլրդ դոլար. Յացենյուկ

ԵՐԵՎԱՆ, 26 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուկրաինան 8,6 մլրդ դոլար ընդհանուր գումարի արտաքին վարկային օգնություն է ստացել: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, կառավարության՝ ներկայիս կազմով վերջին նիստի ընթացքում հայտարարել Է կաբինետի ղեկավար Արսենի Յացենյուկը:

«Մեր կաբինետը վերսկսել Է գործունեության եւ համագործակցության ծրագիրը Արժույթի միջազգային հիմնադրամի, Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի եւ մյուս բանկերի հետ: Այսօր միջազգային ներդրողները պատրաստ չեն գալ երկիր, բայց միջազգային բանկերը պատրաստ են մեզ օգնել»,-նշել է Յացենյուկը:  

Նրա խոսքով՝ «ընդամենն ստացել ենք 8,6 մլրդ դոլար»:

«Առանց միջազգային օգնության մենք չԷինք գոյատեւի»,-հավելել Է նա:

Ըստ ՏԱՍՍ-ի՝ Յացենյուկը նաեւ հայտնել Է, որ Ուկրաինայի տնտեսության կրճատումը 2014 թվականին կկազմի առնվազն 7 տոկոս:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am