Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Կարեն Ճշմարիտյանը Փարիզում մասնակցել է «Բիզնես հնարավորություններ Եվրասիական տարածաշրջանում» համաժողովին

Կարեն Ճշմարիտյանը Փարիզում մասնակցել է «Բիզնես հնարավորություններ 
Եվրասիական տարածաշրջանում» համաժողովին

ԵՐԵՎԱՆ, 26 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Փարիզում Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ) «Եվրասիական շաբաթ 2014»-ի շրջանակներում նոյեմբերի 25-ին տեղի է ունեցել «Բիզնես հնարավորություններ Եվրասիական տարածաշրջանում» խորագրով գործարար համաժողով: Համաժողովին մասնակցել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանի գլխավորած պատվիրակությունը: Ինչպես ««Արմենպրես»ին տեղեկացրին ՀՀ էկոնոմիկայի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, նախարարը հանդես է եկել ելույթով` ծանոթացնելով համաժողովի մասնակիցներին Հայաստանի տնտեսական քաղաքականության հիմնական ուղղություններին, մեր երկրի ներդրումային միջավայրին և գործարար հնարավորություններին:

Գործարար համաժողովին իրենց մասնակցությունն են բերել Եվրասիական տարածաշրջանի, ՏՀԶԿ անդամ երկրների բարձրաստիճան պաշտոնյաներ, բիզնես ոլորտի առաջատարներ, միջազգային գործընկեր կազմակերպություններ, թեմատիկ հարցերի գծով փորձագետներ, գիտական համայնքի, քաղաքացիական հասարակության, մի շարք հեղինակավոր միջազգային կազմակերպությունների և մասնավոր հատվածի ներկայացուցիչներ, այդ թվում` անդրազգային խոշոր կորպորացիաների գործադիր տնօրեններ:

Միջոցառմանը Եվրասիական երկրները ներկայացրել են իրենց բիզնես հնարավորությունները ՏՀԶԿ երկրների տնտեսվարողների համար երկու ուղղություններով` Եվրասիայի տնտեսական դիվերսիֆիկացում և արդյունաբերականացում և Եվրասիայի տնտեսական ինտեգրացիա և կապակցում գլոբալ արժեքի շղթաներին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am