Երևանում՝ 11:07,   4 Մայիս 2024

Թուրքիան սպառնացել է ԱՄՆ-ին Հայոց ցեղասպանությունն ընդունելու հարցում

Թուրքիան սպառնացել է ԱՄՆ-ին Հայոց ցեղասպանությունն ընդունելու հարցում

ԵՐԵՎԱՆ, 26 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիան այլ պետությունների, այդ թվում` ԱՄՆ-ի հետ հարաբերություններում գործի է դրել շանտաժի մեխանիզմը` Հայոց ցեղասպանության հարցում շարունակելով հակաքարոզչությունը: Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն, ընդունելով երկրում ԱՄՆ դեսպան Ջոն Բասսին, հանդիպման ընթացքում քննարկման առանցքային թեմա է դարձրել Հայոց ցեղասպանությունն ու դրա 100-րդ տարելիցի առնչությամբ ԱՄՆ-ում հայկական համայնքի գործունեությունը, ինչպես նաև հարցը ԱՄՆ Ներկայացուցիչների պալատ վերադարձնելու ձեռնարկումները` խոսելով սպառնալիքների լեզվով: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական Demokrathaber.net-ը:

Չավուշօղլուն սպառնալից տոնով հայտնել է դեսպանին, որ «եթե 2015 թվականին իրավական հիմք ստանան «ցեղասպանության մասին պնդումները», ապա Անկարան ԱՄՆ հետ հարաբերությունները հիմնովին աչքի կանցկացնի»: Դեսպան Բասսի հետ հանդիպմանը Թուրքիայի արտգործնախարարը ներկայացրել է Հայոց ցեղասպանության վերաբերյալ թուրքական պաշտոնական թեզերի հիմնական կետերը` նշելով, որ «դեպքերն իբրև «ցեղասպանություն» ընդունելը բացասաբար կազդի ինչպես երկու պետությունների հարաբերությունների, այնպես էլ ողջ տարածաշրջանի զարգացման վրա»: Նա պնդել է, որ «1915 թվականի վերաբերյալ թուրքական արխիվային փաստաթղթերի տեղեկություններն ամբողջովին տարբերվում են այն իրողությունից, որը մատնանշում են հայերը»:

Խոսելով տարբեր երկրների խորհրդարաններում Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձևերի ընդունման և քննարկումների մասին` Չավուշօղլուն բողոքել է, որ երրորդ երկրի միջամտությունն այդ հարցին միայն ստվերում է այդ երկրի և Թուրքիայի հարաբերությունները: Նա հայտնել է իր ակնկալիքները, որ այդ երկրներն առաջիկայում կխուսափեն նմանօրինակ որևէ ձեռնարկումից:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am