Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Իրաքյան ուժերն Անբարի մարզում 2 գյուղ են ազատագրել ԻՊ-ից

Իրաքյան ուժերն Անբարի մարզում 2 գյուղ են ազատագրել ԻՊ-ից

ԵՐԵՎԱՆ, 25  ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրաքյան ուժերը բունմար ցեղախմբի աջակցությամբ նոյեմբերի 25-ին «Իսլամական պետությունից» ազատագրել են Անբարի մարզի երկու գյուղ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝  վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, անվտանգության աղբյուրների տեղեկացմամբ` ազատագրվել են Հիթ քաղաքի արևմուտքում գտնվող Սարաջիա և Մահբուբիա գյուղերը:

Անբարի մարզի խորհրդի նախագահ Սաբահ Քարհութը հայտարարել է, որ բունմարի 9 հազար անդամներ զինվել են և ընդգրկվել ԻՊ-ի դեմ պայքարում:

ԱՄՆ-ը և միջազգային դաշնքի երկրները նախորդ երեք օրերի ընթացքում Սիրիայում և Իրաքում «Իսլամական պետության» դիրքերի ուղղությամբ 24 օդային հարվածներ են հասցրել: Իրաքում ռմբակոծությունների մի քանի հարվածներ ուղղվել են Մոսուլ, ապա Բաղդադ, Ռամադի, Թելաֆար, Հիթ քաղաքների մերձակայքում ԻՊ-ի դիրքերին: Ոչնչացելվել է նրանց պատկանող հսկիչ-անցագրային կետը, սպանվել են ահաբեկիչներ, որոնց թիվը չի նշվում:

«Իսլամական պետություն» ծայրահեղական կազմակերպությունը համարվում է աշխարհի ամենավտանգավոր, ամենախոշոր և, միևնույն ժամանակ, ամենահարուստ ահաբեկչական կազմակերպությունը, որը կարճ ժամանակում հսկայական տարածքներ է գրավել Սիրիայում և Իրաքում:

ԱՄՆ-ն Իրաքում ԻՊ-ի դեմ պայքարն սկսել է օգոստոսի 8-ից:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am