Երևանում՝ 11:07,   3 Մայիս 2024

Լրատվությունը պետք է ծառայի ազգերի փոխըմբռնման ամրապնդմանը. Վիկտոր Չամարա

Լրատվությունը պետք է ծառայի ազգերի փոխըմբռնման ամրապնդմանը. Վիկտոր 
Չամարա

ԵՐԵՎԱՆ, 25 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգերի միջև երկխոսության կազմակերպման և փոխըմռնման ամրապնդան համար կարևոր է լրատվամիջոցների  համագործակցությունը: Այս մասին Երևանում գումարված Մերձսևծովյան երկրների ազգային լրատվական գործակալությունների ասոցիացիայի գլխավոր ասամբլեայի 7-րդ նիստի ժամանակ ասաց  ասոցիացիայի գլխավոր քարտուղար Վիկտոր Չամարան: Նրա խոսքով` լրատվական գործակալությունները ունեն կարևոր առաքելություն` ազգերի միջև կապերի զարգացման համար: «Մենք պետք է կարողանանք կես խոսքից հասկանալ միմյանց և մեր ազգերի միջև ակտիվացնել շփումները:  Դրա համար պետք է  զարգացնել միմյանց հետ կապերը, կազմակերպել փոխայցելություններ, ստեղծել հնարավորություն, որ մի գործակալության լրագրողը կարողանա որոշ ժամանակ աշխատել իր գործընկերների հետ և մոտիկից ծանոթանալ նրանց աշխատանքին»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասաց Չամարան:

Մերձսևծովյան երկրների ազգային լրատվական գործակալությունների ասոցիացիայի գլխավոր քարտուղարի խոսքով` համագործակցության ամրապնդման համար կարևոր է, որ գործակալությունները կազմակերպեն համատեղ ասուլիսներ, հարցազրույցներ, տարածեն միմյանց լուրերը` արդունքում լրատվությունը ծառայեցնելով նաև պետությունների համագործակցությանը: «Կարծում եմ, հարկավոր է ավելի շատ տեղ հատկացնել մշակույթի, տուրիզմի, էկոլոգիայի հարցերի լուսաբանմանը և նպաստել այդ ուղղությունների զարգացմանը: Բացի այդ, նշանակալից է միգրացիոն հարցերի լուսաբանումը, որն այսօր խնդիր է բոլոր պետությունների համար»,- ավելացրեց նա: Եզրափակելով իր խոսքը` Չամարան ընդգեց, որ լրատվություն ստեղծողները պետք  կարողնան նայել միմյանց աչքերի մեջ և միևնույն ժամանակ` նաև ընթերցողների աչքերի մեջ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am