Երևանում՝ 11:07,   2 Մայիս 2024

Մերձսեւծովյան առաջատար ԶԼՄ-ները քննարկում են համաշխարհային միտումները` առանց քաղաքական ենթատեքստերի

Մերձսեւծովյան առաջատար ԶԼՄ-ները քննարկում են համաշխարհային միտումները` 
առանց քաղաքական ենթատեքստերի

ԵՐԵՎԱՆ, 25 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մերձսեւծովյան տարածաշրջանի ազգային լրատվական գործակալությունների ասոցիացիան իր տեսակով շատ կարեւոր հարթակ է, որտեղ քննարկվում են համաշխարհային միտումները`առանց քաղաքական հետաքրքրությունների եւ ենթատեքստերի եւ ստեղծում լավ պայմաններ արդյունավետ աշխատանքի համար: Ռուսական ՏԱՍՍ գործակալության գլխավոր տնօրեն Սերգեյ Միխայլովի գնահատմամբ, Երեւանում հանդիպման ընթացքում պետք է քննարկվեն արդիական խնդիրներ, որոնք առկա են քննարկմանը մասնակից բոլոր երկրներում: «Կյանքը շատ արագ է փոխվում: Դեռ մեկ տարի առաջ ոչ ոք չէր ենթադրում, թե մենք ինչ տեսակի երկրում կապրենք: Հենց այդ առումով այս քննարկումը շատ կարեւոր է` հասկանալու միտումներն ու համագործակցության եզրերը»,- ասաց Սերգեյ Միխայլովը Մերձսեւծովյան երկրների ազգային լրատվական գործակալությունների ասոցիացիայի գլխավոր ասամբլեայի 7-րդ նիստի ժամանակ:

 «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ՏԱՍՍ-ի գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Միխայիլ Գուսմանն էլ շեշտեց, որ ազգային լրատվական գործակալությունների առաջադրանքն է պահպանել հավասարակշռություն եւ գրել այն թեմաների մասին, որ հետաքրքրում են իրենց երկրների հասարակություններին:

Բուլղարական BTA գործակալության գլխավոր տնօրեն Մաքսիմ Մինչեւը նշում է, որ քննարկմանը մասնակից գործակալությունների տարիքը, կենսափորձն ու հարուստ պատմությունը փաստում է, որ ազգային գործակալությունները եղել եւ շարունակում են մնալ պետության կյանքի եւ հասարակությունների անբաժան ուղեկիցները: Մինչեւի փոխանցմամբ` BTA-ն օրական թողարկում է հազար լուր: Բացառիկ իրավիճակներում թողարկվող լուրերի թիվը հասնում է երեք հազարի: «Մեր աշխատանքի գլխավոր առաքելությունից մեկն է շարունակել մեծացնել մեր բաժանորդների թիվը: Տեղեկատվական դաշտը գնալով մեծանում է, եւ մեր ծառայությունների հիման վրա է, որ մեր բաժանորդների թիվը մեծանում է: Այդ ծառաություններից մեկը մամուլի կենտրոնն է, որն արդեն ավելի քան տասը տարվա կենսագրություն ունի եւ Բուլղարիայի հասարակական-քաղաքական կյանքում լուրջ դերակատարություն ունի: Տեւական ժամանակ է, որ մենք թողարկում են հեռուստատեսային լուրեր: Բացել ենք սեփական հեռուստատեսային ստուդիա: Վերջին ամիսներին նոր գաղափարներ, լուրջ նախագծեր ունենք եւ շատ շուտով նոր մուլտիմեդիա կենտրոնի բացման մասին կհայտարարենք»,- ասաց Մաքսիմ Մինչեւը:

Խոսելով խնդիրների մասին` Մինչեւն ասաց, որ դրանք չեն տարբերվում քննարկմանը մասնակից այլ պետությունների ազգային գործակալությունների խնդիրներից: «Առաջին հարցը ֆինանսական խնդիրն է: Մենք որոշ չափով կախում ունենք պետությունից եւ փորձում ենք այնպես անել, որ ստացված ֆինանսական օգուտները ծառայեցնենք մեր շահերին, ֆինանսական կախումը քիչ լինի: Այս առումով մենք հավասարակշռություն ենք պահպանում: Կարեւորագույն խնդիրներից մեկը գրագողությունն է: Մեր գործակալությունը վերջին շրջանում այս հարցի առումով հաճախ է դատարան հայտ ներկայացնում, քանի որ թերթերն ու տարատեսակ պորտալները առանց հղումի վերցնում են մեր նյութերը: Սա մեծ պատերազմ է եւ, կարծում եմ, ընդհանուր խնդիր է, քանի որ առկա է ամբողջ աշխարհում: Հաջորդ տարիներին մեր ընդհանուր պայքարը պետք է ուղղված լինի այս խնդրի լուծմանը»,- ասաց Մաքսիմ Մինչեւը: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am