Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Ջասթին Բիբերը գլխավորել է մինչեւ 30 տարեկան ամենաբարձր վճարվող հայտնիների ցուցակը

Ջասթին Բիբերը գլխավորել է մինչեւ 30 տարեկան ամենաբարձր վճարվող հայտնիների ցուցակը

ԵՐԵՎԱՆ, 25 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կանադացի երգիչ Ջասթին Բիբերը գլխավորել է մինչեւ 30 տարեկան ամենաբարձր վճարվող հայտնիների ցուցակը, որը հրապարակել է Forbes ամերիկյան ազդեցիկ հանդեսը:

Հրատարակության տվյալներով՝ անցյալ տարվա հունիսից մինչեւ այս տարվա հունիսն ընկած ժամանակաշրջանում Բիբերը վաստակել է շուրջ 80 մլն դոլար: Ինչպես նշում է Forbes-ը, 20-ամյա կատարողին եկամուտների հիմնական գումարը բերել է համաշխարհային շրջագայությունը:

Ուշագրավ է, որ վարկանիշի տասը տեղերից ինը զբաղեցնում են երաժիշտները: Երկրորդ հորիզոնականում One Direction բրիտանական հայտնի փոփ-խումբն է: Տարվա ընթացքում այդ խումբը, որի մասնակիցների միջին տարիքը 21 է, վաստակել է 75 մլն դոլար:

Առաջատարների եռյակը եզրափակում է քանթրի ոճով երաժշտության 24-ամյա ամերիկացի կատարող Թեյլոր Սվիֆթը, որը վաստակել է 64 մլն դոլար: Այս տարվա մարտին Սվիֆթը գլխավորել է 40 ամենաբարձր վճարվող երաժիշտների վարկանիշը, որը կազմել է ամերիկյան Billboard հանդեսը: Հոկտեմբերին երգչուհին թողարկել է «1989» վերնագրով նոր ալբոմը, որը հիթ է դարձել:

Վարկանիշի չորրորդ հորիզոնականն զբաղեցնում է ամերիկացի 29-ամյա կատարող Բրունո Մարսը (60 մլն դոլար): Հինգերորդ տեղում 26-ամյա փոփ-աստղ Ռիհաննան է (48 մլն դոլար): Վեցերորդը 22-ամյա ամերիակցի երգչուհի Մայլի Սայրուսն է (36 մլն դոլար):

Յոթերորդ տեղում հայտնվել է «Օսկար»-ի 24-ամյա դափնեկիր Ջենիֆեր Լոուրենսը (34 մլն դոլար): Նա դարձել է վարկանիշում տեղ գտած միակ դերասանուհին:

Ութերորդ տեղն զբաղեցնում է փոփ-աստղ Լեդի Գագան (33 մլն դոլար), իններորդ տեղը՝ շվեդ դիջեյ Ավիչին (28 մլն դոլար), տասներորդը՝ ամերիկացի դիջեյ Սկլիրեքսը (18 մլն դոլար), հաղորդել է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am