Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Հայ ծանրամարտիկը արծաթե մեդալ է նվաճել Եվրոպայի առաջնությունում

Հայ ծանրամարտիկը արծաթե մեդալ է նվաճել Եվրոպայի առաջնությունում

ԵՐԵՎԱՆ, 24 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կիպրոսի մայրաքաղաք Լիմասոլում ընթացող ծանրամարտի 20 և 23 տարեկան տղաների և աղջիկների Եվրոպայի առաջնությանը հայ մարզիկը նվաճել է արծաթե մեդալ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ սպորտի և երիտասարդության նախարարությունից, 56 կգ քաշային կարգում հանդես եկող Սմբատ Մարգարյանը (ԲԿՄԱ, Երևանի ծանրամարտի մանկապատանեկան մարզադպրոց, անձնական մարզիչ՝ Հրանտ Տոնոյան) պոկում վարժությունում բարձրացնելով 107 կգ, իսկ հրումում` 145 կգ, երկամարտի 252 կգ արդյունքով զբաղերել է երկրորդ հորիզոնականը՝ նվաճելով արծաթե մեդալ: Հայ ծանրորդը հրում վարժության 145 կգ արդյունքով արժանացել է նաև փոքր ոսկե մեդալի:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am