Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Վանաշենում քննարկվեցին համայնքի խնդիրները

Վանաշենում քննարկվեցին համայնքի խնդիրները

ԱՐՏԱՇԱՏ, 24 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արարատի մարզում հերթական հանրային լսումներն անկացվեցին Վանաշեն համայնքում: Լսումներին ներկա էր մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը` մարզպետարանի աշխատակազմի ֆինանսական եւ սոցիալ-տնտեսական վարչության պետ Գուրգեն Եղիազարյանի, սոցիալական ապահովության բաժնի պետ Գեղամ Միրզոյանի եւ մյուս բաժինների աշխատակիցների ուղեկցությամբ: Հյուրերն իրենց այցը սկսեցին հիմնանորոգված մանկապարտեզից, ծանոթացան տեղի պայմաններին, սննդի որակին եւ սանիտարահիգիենիկ վիճակին:

Վանաշենի գյուղապետ Արտաշես Գրիգորյանը ներկայացրեց մեկ տարվա ընթացքում կատարված աշխատանքները: Ի թիվս համայնքի համար կարեւոր նշանակություն ունեցող մյուս լուծված հարցերի` նա նշեց հատկապես նոր խորքային հորի կառուցումը: Ասֆալտապատված են գյուղի ճանապարհները, այն ապահովված է գիշերային լուսավորվածությամբ: Համայնքում տեղադրված է ԱԻՆ արագ արձագանքման համակարգը, ինչը արտակարգ իրավիճակներում ունի կարեւորագույն նշանակություն:

Համայնքապետը նշեց նաեւ այն հարցերի մասին, որոնք դեռեւս իրենց լուծմանն են սպասում. քայքայված են խմելու եւ ոռոգման ջրի ներքին ցանցերը, կեղտաջրերը կուտակվում են` համապատասխան խողովակների  բացակայության պատճառով, դեռեւս անհրաժեշտ է հիմնանորոգել մշակույթի տունը, դպրոցի մի հատվածը, ասֆալտապատման կարիք ունի դպրոց եւ մանկապարտեզ տանող ճանապահը, որի ընդհանուր երկարությունը 400 մ է:

Մարզի ղեկավարը կատարված աշխատանքների համար գովեստի խոսքեր ասաց համայնքապետի հասցեին եւ նշեց, որ առաջնահերթությունից ելնելով` աստիճանաբար կլուծվեն համայնքում առակա բոլոր կարեւոր խնդիրները:  

Հանդիպման ավարտին մարզի ղեկավարը պատասխանեց քաղաքացիներին հուզող հարցերին:

Լիլիթ Մաճկալյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am