Տավուշի ավտոճանապարհներին խիտ մառախուղ է
ԵՐԵՎԱՆ, 24 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարդենյաց լեռնանցքում (Մարտունու կողմից) նոյեմբերի 24-ին՝ ժամը 17: 30-ի դրությամբ, տեղ-տեղ մերկասառույց է: Թալինի, Մարալիկի, Արթիկի, Գյումրու, Աշոցքի, Ապարանի, Արագածի, Սպիտակի, Լոռու, Թումանյանի, Ստեփանավանի, Կոտայքի, Հրազդանի, Սևանի, Գավառի, Մարտունու,Դիլիջանի, Ճամբարակի, Վայքի, Գորիսի, Կապանի և Մեղրու ավտոճանապարհներին, ինչպես նաև Վարդենյաց (Սելիմի ) լեռնանցքում տեղում է ձյուն: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության «Հայաստանի ավտոմոբիլային ճանապարհների տնօրինություն» ՊՈԱԿ-ից, Իջևանի, Նոյեմբերյանի և Տավուշի ավտոճանապարհներին խիտ մառախուղ է:
Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարների կողմից ավտոճանապարհներին կատարվում են աղով, ավազով մշակման և մաքրման աշխատանքներ: Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում