Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Ռուսաստանը եւ Աբխազիան պայմանագիր են ստորագրել դաշնակցության եւ ռազմավարական գործընկերության մասին

Ռուսաստանը եւ Աբխազիան պայմանագիր են ստորագրել դաշնակցության եւ ռազմավարական գործընկերության մասին

ԵՐԵՎԱՆ, 24 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՌԴ-ի նախագահ Վլադիմիր Պուտինը եւ Աբխազիայի նախագահ Ռաուլ Խաջիմբան նոյեմբերի 24-ին պայմանագիր են ստորագրել երկու պետությունների դաշնակցության եւ ռազմավարական գործընկերության մասին: Ռուսական պետության ղեկավարի հետ Սոչիում կայացած հանդիպմանը Աբխազիայի առաջնորդը նշել Է, որ իր երկիրը երկար ժամանակ զգալի դժվարություններ ուներ, եւ այսօր այս փաստաթղթի ստորագրմամբ կթեւակոխի նոր փուլ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Իր այցի նախօրեին Խաջիմբան հայտարարել Է, որ պայմանագրի ստորագրումը «եւս մեկ քայլ կդառնա Ռուսաստանի հետ հարաբերությունների ամրապնդման գործում»: Խոսելով այն առավելությունների մասին, որ տրամադրում Է պայմանագիրը, Խաջիմբան նշել Է. «Մենք հնարավորություն ստացանք երկարաժամկետ հեռանկարում ապահովել սեփական անվտանգությունը»:

«Փաստաթուղթը, մասնավորապես, նախատեսում Է, որ Ռուսաստանը «ամեն կերպ կնպաստի Աբխազիայի Հանրապետության միջազգային կապերի ամրապնդմանը, ներառյալ նրան պաշտոնապես ճանաչած պետությունների շրջանակի ընդլայնումը, եւ միջազգային կազմակերպություններին ու միավորումներին Աբխազիայի Հանրապետության անդամակցելու համար պայմանների ստեղծմանը»:

Պայմանագրում նաեւ ասված Է, որ եթե կողմերից մեկը ենթարկվի որեւիցե պետության կամ պետությունների խմբի ագրեսիային (զինված հարձակմանը), ապա «դա որպես ագրեսիա կդիտվի նաեւ Պայմանավորվող մյուս կողմի դեմ»: Այդ դեպքում կողմերը միմյանց տրամադրում են «անհրաժեշտ օգնություն, ներառյալ ռազմական, ինչպես նաեւ աջակցություն են ցույց տալիս իրենց տրամադրության տակ եղած միջոցներով կոլեկտիվ պաշտպանության իրավունքի իրականացման կարգով»: Ագրեսիան դիմագրավելու համար նախատեսվում Է ՌԴ-ի զինված ուժերի եւ Աբխազիայի զինված ուժերի միավորված խմբավորման ստեղծում, որը կձեւավորվի պայմանագրի ուժի մեջ մտնելու օրվանից ոչ ուշ, քան մեկ տարվա ընթացքում:

ՌԴ-ի միջոցներով պայմանագրի ուժի մեջ մտնելու օրվանից ոչ ուշ, քան երեք տարվա ընթացքում կիրականացվի աբխազական բանակի արդիականացում: Բացի ադ, կկազմակերպվի Աբխազիայի զինված ուժերի պատրաստումը եւ նրանց հանդերձումը ժամանակակից զինատեսակներով:

Փաստաթղթի մի քանի հոդվածներ նվիրված են աբխազա-վրացական սահմանի պահպանությանը, որի ինժեներային տեխնիկական հանդերձումը պլանավորվում Է ավարտել երկու տարվա ընթացքում: Ենթադրվում Է, որ կողմերը նաեւ համատեղ կզբաղվեն այդ սահմանի պահպանությամբ: Բացի այդ, պայմանագիրը նախատեսում Է ռուս-աբխազական պետական սահմանի հատման լիակատար ազատություն՝ հաշվի առնելով այն սահմանափակումները, որոնք կիրառվում են անվտանգության նկատառումներով»:

Պայմանագիրը կնքվում Է տասը տարի ժամկետով՝ հետագա հնգամյակներում դրա երկարացման հնարավորութամբ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am