Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Գյումրիում տանտիրուհու վրա բենզին են լցրել և դանակի սպառնալիքով գումար ու ոսկի պահանջել

Գյումրիում տանտիրուհու վրա բենզին են լցրել և դանակի սպառնալիքով գումար ու ոսկի 
պահանջել

ԵՐԵՎԱՆ, 24 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ոստիկանության Կումայրիի բաժնում մի քաղաքացուհուց նոյեմբերի 24-ին` ժամը 05.00-ին, հաղորդում է ստացվել, որ նույն օրը` ժամը 03.30-ի սահմաններում, թակել են իրենց տնակի դուռը` ներկայացել որպես ոստիկանության աշխատակիցներ, որից հետո դիմակավորված երկու քաղաքացի, տնակի դուռը կոտրելով, ներս են մտել, պլաստմասե շշով բենզինը լցրել իր դեմքին՝ դանակի սպառնալիքի տակ պահանջելով գումար և ոսկի, իսկ երբ ինքն օգնություն է կանչել, դանակով վնասել են 7-ամյա  որդու աջ ձեռքը, հակի թելով և կպչուն ժապավենով կապել են իրենց և տնակից հափշտակել գումար, 3 բջջային հեռախոս ու նոութբուք: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից, վնասի չափը պարզվում է: Տրվել է դատաբժշկի ուղեգիր: Ձեռնարկվում են միջոցառումներ հանցագործներին հայտնաբերելու ուղղությամբ: Նախապատրաստվում են նյութեր:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am