Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Թոմաս դե Վաալի «Սև այգի» գիրքը հասանելի է նաև թուրքերեն

Թոմաս դե Վաալի «Սև այգի» գիրքը հասանելի է նաև թուրքերեն

ԵՐԵՎԱՆ, 24 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ստամբուլի հայկական «Ակոս» պարբերականի նախկին գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանությունից հետո ստեղծված համանուն` «Հրանտ Դինք» հիմնադրամը թուրքերեն է թարգմանել «Քարնեգի» վերլուծական կենտրոնի վերլուծաբան Թոմաս դե Վաալի «Սև այգի. Հայաստանն ու Ադրբեջանը խաղաղության և պատերազմի միջև» գիրքը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, գրքի թուրքերեն տարբերակի շնորհանդեսը տեղի կունենա նոյեմբերի 25-ին Ստամբուլում: Շնորհանդեսին ներկա կլինի նաև գրքի հեղինակը:

Գիրքը, Հայաստանից ու Ադրբեջանից բացի, պատմում է նաև Ղարաբաղի հարցում Ռուսաստանի, ԱՄՆ-ի ու Եվրոպայի դերի մասին: Գիրքը հեղինակի՝ Լեռնային Ղարաբաղ կատարած 10 այցելությունների ու Հյուսիսային Կովկասում, Մոսկվայում ու Վաշինգտոնում ավելի քան 120 շարքային բնակիչների, պաշտոնյաների ու փորձագետների հետ ունեցած հարցազրույցների արդյունքն է: Դե Վաալը բացահայտում է հակամարտության պատմական համատեքստը, թե ինչպես է այն նպաստել Խորհրդային Միության փլուզմանն ու տարածաշրջանում քաոսի հանգեցրել: Անցել է շուրջ 20 տարի այն պահից, երբ Երևանն ու Բաքուն համաձայնեցին հրադադար կնքել 1994 թվականին, բայց կողմերը մինչ այժմ չեն հարթել իրենց տարաձայնությունները: Թոմաս դե Վաալը, սակայն, կարծում է, որ ստատուս քվոն չի կարող հավերժ տևել:

«Սեւ այգի. Հայաստանն ու Ադրբեջանը խաղաղության ու պատերազմի միջև» գիրքն արդեն լույս է ընծայվել անգլերեն, ռուսերեն, ադրբեջաներեն:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am