Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Տաքսիների կայանման համար Երևանում կահավորվել է ևս 6 կայանատեղի

Տաքսիների կայանման համար Երևանում կահավորվել է ևս 6 կայանատեղի

ԵՐԵՎԱՆ, 24 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ընթացքում տրանսպորտի վարչության պետը զեկուցել է, որ, ի կատարումն Երևանի քաղաքապետի հանձնարարականի, խստացվել է հսկողությունը մայրաքաղաքի հասարակական ավտոտրանսպորտային միջոցների շահագործման նկատմամբ: Նախորդ շաբաթ ՃՈ հետ համատեղ իրականացված շրջայցերին մասնակից են դարձել նաև Երևանի ավագանու երեք՝ «Հանրապետական», «Բարգավաճ Հայաստան» և «Բարև Երևան» խմբակցությունների անդամներն ու լրատվամիջոցները: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հանձնարարվել է շարունակել ամենօրյա հսկողությունը հասարակական տրանսպորտի մատուցվող ծառայությունների որակի նկատմամբ:

Ընդառաջելով մարդատար տաքսի ավտոմեքենաներով ուղևորափոխադրումներ իրականացնող վարորդների խնդրանքին՝  մայրաքաղաքում ևս վեց կայանատեղեր են առանձնացվել ու կահավորվել տաքսիների կայանման համար: Զեկուցվել է նաև, որ նոր վայրերը ևս ընտրվել են վարորդների առաջարկությամբ: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am