Երևանում՝ 11:07,   2 Հունիս 2024

Դոնբասում վիրավորվել Է լրագրող Գրեմ Ֆիլիպսը

Դոնբասում վիրավորվել Է լրագրող Գրեմ Ֆիլիպսը

ԵՐԵՎԱՆ, 24 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անգլիացի լրագրող Գրեմ Ֆիլիպսը , որը վերջին ժամանակներս աշխատում Էր «Զվեզդա» հեռուստաալիքի հետ, վիրավորվել Է Պեսկի ավանի մերձակայաքում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ՌԻԱ Նովոստիին հայտնել Է լրագրողի ծանոթը, որը նրա հետ գտնվում Է հիվանդանոցում:

«Ականի բեկորը դիպել Է նրան կողային հատվածում: Լրագրողը հոսպիտալացված Է, քայլում Է, խոսում»,- պատմել Է տղամարդը՝ հավելելով, որ Ֆիլիպսին հիվանդանոց են տարել աշխարհազորայինները:

«Ռոսիա-24» հեռուստաալիքի տվյալներով՝ բեկորը ծակել անցել Է զրահաբաճկոնակը, մեջքի միջով մտել մարմինը երիկամի շրջանում: Ըստ որում լրագրողը հիվանդանոց Է հասել ինքնուրույն:

Պեսկի ավանի համար վերջին ժամանակներս ինտենսիվ մարտեր են ընթանում աշխարհազորայինների եւ ուժայինների միջեւ: Ֆիլիպսը մարտական ընդհարումները նկարահանում Էր աշխարհազորայինների կողմից, նրա ջոկատն ընկել Է ուկրաինացի ուժայինների ականակոծության տակ: Աշխարհազորայինները Ֆիլիպսին տարել են Դոնեցկի զինվորական հսպիտալ: Նրա մոտ գտնվող աշխարհազորայինը հայտնել Է, որ Ֆիլիպսի վիճակը «միջին ծանրության Է», նա գիտակից վիճակում Է:   

Ֆիլիպսը բրիտանահպատակ Է եւ ավելի վաղ աշխատել Է Ուկրաինայում RT-ի արտահաստիքային թղթակից: Ուկրաինայում  աշխատելու ընթացքում երկու անգամ բռնվել Է հանրապետության անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am