Երևանում՝ 11:07,   30 Ապրիլ 2024

ԱՄՆ-ը 40 տոկոսով կրճատել Է նավթի ներմուծումն ՕՊԷՔ-ի երկրներից. Financial Times

ԱՄՆ-ը 40 տոկոսով կրճատել Է նավթի ներմուծումն ՕՊԷՔ-ի երկրներից. Financial Times

ԵՐԵՎԱՆ, 24 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի կողմից նավթի ներմուծումն ՕՊԷՔ-ի երկրներից նվազել Է մինչեւ 30-ամյա նվազագույնը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է Լոնդոնի Financial Times թերթը:

«Նավթի ներմուծման կրճատումն ընդգծում Է համաշխարհային առեւտրի վրա թերթաքարային նավթի հեղափոխության ներգործությունը,- ընդգծում Է հրատարակությունը:- Հիդրոճեղքման տեխնոլոգիայի բնագավառում առաջընթացն ԱՄՆ-ի ներքին հանույթը հասցրել Է օրական մինչեւ գրեթե 9 միլիոն բարելի՝ ամենաբարձր ցուցանիշն 80-ական թվականների կեսերից ի վեր»:   

FT-ի բերած տվյալների համաձայն՝ անցյալ օգոստոսին ԱՄՆ-ի նավթային ներմուծման մեջ ՕՊԷՔ-ի բաժինը նվազել Է 40 տոկոսով՝ օրական մինչեւ 2,9 միլիոն բարել: «Սա ամենացածր ցուցանիշն Է 1985 թվականից ի վեր»,- նշում Է հրատարակությունը:

Թերթն ընդգծում Է, որ ՕՊԷՔ-ի երկրների թվում «թերթաքարային հեղափոխությունից» ամենամեծ կորուստները կրում են Ալժիրը եւ Լիբիան, սակայն Սաուդյան  Արաբիան եւ Վենեսուելան պահպանում են ուժեղ դիրքերը: Ինչպես ավելի վաղ հաղորդվել Է, 2013 թվականի հուլիսին, Էներգետիկական տեղեկատվության վարչության եւ Էներգետիկայի միջազգային գործակալության տվյալներով՝ ԱՄՆ-ն օրական արդյունահանել Է մոտավորապես 22 միլիոն բարել նավթ, գազ եւ դրանց հետ կապված վառելիք: Դրա հետեւանքով գազի եւ անմշակ նավթի ներմուծումն ԱՄՆ հինգ տարում նվազել Է 32 տոկոսով եւ 15 տոկոսով:   

Փորձագետների գնահատումներով՝ ԱՄՆ-ում «թերթաքարային հեղափոխության» հետեւանքներից մեկն Է դարձել նավթի համաշխարհային գների անկումը: 2014 թվականի հունիսի վերջից, երբ Brent մակնիշի մեկ բարելի արժեքն այս տարի հասավ առավելագույն մակարդակին՝ 115 դոլարի, նավթի գներն իջել են 30 տոկոսով՝ մոտավորապես մինչեւ 80 դոլար, որը նվազագույնն Է 2010 թվականի սեպտեմբերիրց ի վեր, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am