Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Ռաչինսկին հույս ունի Հայաստանը տեսնել ԵՄ-ի հետ ասոցացված պետություն

Ռաչինսկին հույս ունի Հայաստանը տեսնել ԵՄ-ի հետ ասոցացված պետություն

ԵՐԵՎԱՆ, 24 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դիվանագիտական առաքելության ավարտին Հայաստանում Լեհաստանի դեսպան Զդիսլավ Ռաչինսկին շեշտում է, որ հինգ տարին համագործակցության ժամանակահատված էր, հաղթանակն ու կարեւորագույն ձեռքբերումն այն է, որ որակական փոփոխություն է տեղի ունեցել Հայաստանի եւ Լեհաստանի հարաբերություններում: «Լեհաստանը Եվրոպայի այն երկիրն է, որի հետ Հայաստանը վերջին հինգ տարում ունեցել է բարձր մակարդակներում եւ ոլորտներում համագործակցություն: Այս ընթացքում Լեհաստանը Հայաստանի համար ավելի ընկալելի եւ պարզ դարձավ: Կարեւոր հարցերում մեր ունեցած դիրքորոշման նկատմամբ հայերի ըմբռնումը նույնպես իրականություն է»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ ,նոյեմբերի 24-ին լրագրողների հետ կայացած հանդիպման ժամանակ ասաց Զդիսլավ Ռաչինսկին:

Հայաստան-ԵՄ հարաբերությունների առնչությամբ դեսպանն ասաց, որ գնահատականներում զգույշ է լինելու: Ռաչինսկին հույս ունի, որ Հայաստանը կդառնա ԵՄ-ի հետ ասոցացված պետություն: «Այդ երկխոսությունը Հայաստանի եւ ԵՄ-ի միջեւ շարունակվելու է: Պարզապես պետք է գտնել համագործակցության  եւ երկխոսության նոր ձեւ: Լեհաստանը ջատագովն է, որ Հայաստանն ու ԵՄ-ն սերտ համագործակցեն միմյանց հետ: Եվրահանձնաժողովը եւ ԵՄ նորանշանակ նախագահ Դոնալդ Տուսկը, ով հաջորդ շաբաթ կստանձնի իր պարտականությունները, կաշխատեն այն ուղղությամբ, որ ՀՀ-ԵՄ հարաբերությունները լինեն բարձր մակարդակի վրա եւ համարվեն արտոնյալ: ԵՄ-ի հետ համագործակցության եւ երկխոսության հարցում Հայաստանը միշտ էլ կարող է ակնկալել Լեհաստանի աջակցությունը»,- ասաց դեսպանը:

Հայաստանում հինգ տարվա դիվանագիտական գործունեությունից հետո Հայաստանում Լեհաստանի դեսպան Զդիսլավ Ռաչինսկին ավարտում է իր առաքելությունն ու վերադառնում Վարշավա:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am