Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Կենտրոնական բանկը 2014 թ. տնտեսական աճը գնահատել է 3.1-3.6 տոկոսի միջակայքում

Կենտրոնական բանկը 2014 թ. տնտեսական աճը գնահատել է 3.1-3.6 տոկոսի 
միջակայքում

ԵՐԵՎԱՆ, 24 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Կենտրոնական բանկը 2014 թ. տնտեսական աճը գնահատել է 3.1-3.6 տոկոս միջակայքում` պայմանավորելով գյուղատնտեսության և ծառայության ճյուղերի աճով: ԿԲ կանխատեսման համաձայն` առաջիկա 3 տարում տնտեսական աճն աստիճանաբար  կարագանա և կկայունանա իր ներուժի շրջակայքում: Դա պայմանավորված է մասնավոր սպառման աճի տեմպերի արագացմամբ և մասնավոր ներդրումների դանդաղ տեմպերով վերականգնմամբ:

Կենտրոնական բանկի կանխատեսման համաձայն` ապրանքների ու ծառայությունների արտահանման և ներմուծման իրական աճը կհավասարակշռվի 6 տոկոսի շուրջ, իսկ ֆիզիկական անձանց դրամական փոխանցումների մասով  ակնկալվում է զուտ 3 տոկոս նվազում: Կարճաժամկետ հատվածում 12-ամսյա գնաճը աստիճանաբար կմոտենա նպատակային  ցուցանիշին և կկայունանա դրա շուրջ, իսկ 2015 թ. և հաջորդող երկու տարում կտատանվի թույլատրելի միջակայքի սահմաններում` 4% +1.5 տոկոսային կետ:

Արտաքին և ներքին  տնտեսական զարգացումների անորոշությունների պարագայում Կենտրոնական բանկը կանխատեսում է, որ տնտեսական աճը կվերականգնվի  դանդաղ տեմպերով և աստիճանաբար  կմոտենա երկարաժամկետ հավասարակշիռ մակարդակին:

2014 թ. երրորդ եռամսյակում տնտեսական ակտիվության միջավայրը որոշ չափով ընդլայնվել է, այնուամենայնիվ, տնտեսական աճի  մակարդակը դեռևս ցածր է: Երրորդ եռամսյակում  ցածր ներքին պահանջարկի մասին են վկայում մասնավոր սպառման նվազումն ու ներդրումային թույլ ակտիվության պահպանումը. 2014 թ. երրորդ եռամսյակում մասնավոր սպառման մասով գնահատվում է 1 տոկոս նվազում, իսկ մասնավոր ներդրումների աճը` 2 տոկոս:

Կարճաժամկետ կանխատեսումների համաձայն` մասնավոր սպառման աճի տեմպը կշարունակի դանդաղել, իսկ ներդրումային միջավայրը` կայունանալ, ինչի պարագայում 2014 թ. մասնավոր սպառումը կնվազի 1.4 տոկոսով, իսկ մասնավոր ներդրումները կաճեն 1.4 տոկոսով: Տարվա ընթացքում նախատեսվող ընդլայնողական հարկաբյուջետային քաղաքականության արդյունքում հարկաբյուջետային ազդակը (նախորդ տարվա համեմատ) գնահատվում է փոքր:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am