Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Կարլսենի համար չեմպիոնի տիտղոսը պահպանելն ավելի դժվար էր, քան այն նվաճելը

Կարլսենի համար չեմպիոնի տիտղոսը պահպանելն ավելի դժվար էր, քան այն նվաճելը

ԵՐԵՎԱՆ, 24 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շախմատի աշխարհի նորընծա չեմպիոն Մագնուս Կարլսենը խոստովանել է, որ ավելի դժվար էր չեմպիոնական տիտղոսը պահպանելը, քան այն նվաճելը: «Ես շատ ուրախ եմ: Մրցախաղն ավելի բարդ ստացվեց, քան նախորդ տարի էր: Այս պարտիայում ինձ մոտ ստացվեց ամեն բան, ինչ ես նախապես մտածել էի: Անանդն իսկապես շատ լավ շախմատիստ է: Սակայն պարտիայում իմ հանրավորություններն ավելի մեծ էին»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ, չեմպիոնական տիտղոսը պահպանելուց հետո ասաց Կարլսենը:

Հնդիկ գրոսմայստեր Վիշի Անանդը, խոսելով վերջին պարտիայի մասին, մասնավորապես փաստել է. «Այս պարտիայում մի պահ փորձեցի ռիսկի դիմել: Այս ռիսկը չարդարացրեց իրեն: Կարսենը ոչ մի սխալ չարեց: Ինձ ոչինչ չէր մնում, քան ռիսկի դիմել: Ընդհանուր առմամբ, Կարլսենն ավելի լավ էր խաղում, քան ես»,-ասել է Անանդը:

Շախմատի աշխարհի չեմպիոն նորվեգացի Մագնուս Կարլսենը պահպանեց աշխարհի չեմպիոնի կոչումը: Մրցախաղի 11-րդ տուրում Կարլսենը խաղում էր սպիտակ խաղաքարերով: Գրոսմայստերները կատարեցին 45 քայլ, որից հետո հնդիկ շախմատիստ Վիշի Անանդը հանձնվեց: Այս հաղթանակից հետո Կարլսենը հավաքեց 6,5 միավոր, և ինչպես մեկ տարի առաջ էր` դարձավ աշխարհի չեմպիոն:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am