Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Սարավանում ձյուն է տեղում, հանրապետության մյուս շրջաններում ամպամած է

Սարավանում ձյուն է տեղում, հանրապետության մյուս շրջաններում ամպամած է

ԵՐԵՎԱՆ, 23 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սարավանի տարածաշրջանում նոյեմբերի 23-ին՝ ժամը 09:45-ի դրությամբ, տեղում է ձյուն, Նոյեմբերյանում, Եղեգնաձորում և Վայքում՝ անձրև: Վարդենյաց, Դիլիջանի և Ջաջուռի (Քեթի) լեռնանցքների, Կոտայքի, Գորիսի ավտոճանապարհներին առաջացած մերկասառույցը ճանապարհաշինարարների կողմից մաքրվել և մշակվել է: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության «Հայաստանի ավտոմոբիլային ճանապարհների տնօրինություն» ՊՈԱԿ-ից, հանրապետության մյուս շրջաններում ամպամած եղանակ է: Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ավտոճանապարհներին կատարվում են աղով, ավազով մշակման և մաքրման աշխատանքներ: Հանրապետության միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am