Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Ազատ Սահակյանի հարազատները ճանաչել են նրա դին

Ազատ Սահակյանի հարազատները ճանաչել են նրա դին

ԵՐԵՎԱՆ, 22 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանական զինված ուժերի կողմից խոցված հայկական ուղղաթիռի անձնակազմի անդամ, լեյտենանտ Ազատ Սահակյանի հարազատները ճանաչել են նրա դին: Այդ մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկացրեց ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը: «Այո, Ազատ Սահակյանի դին ճանաչել են»,- ի պատասխան «Արմենպրես»-ի հարցին, նշեց Հովհաննիսյանը:

Հաշվի առնելով ադրբեջանական կողմի պաշտոնական հայտարարություններն ուբանականությանիսպառ բացակայությունը, ԼՂՀ զինված ուժերը ստիպված դիմել են նոյեմբերի12-ին հակառակորդիկողմից խոցված ուղղաթիռի անձնակազմի ճակատագիրը անկման վայրումպարզելու և դրանից բխողխնդիրներ լուծելու հատուկ նշանակությանգործողության: Մարտականխնդրի կատարման արդյունքումդեպքի վայրից տարհանվել են ուղղաթիռի անձնակազմից մեկիդին, երկու օդաչուների մասունքները ևուղղաթիռի որոշ անհրաժեշտ մասեր: Հատուկ նշանակության գործողության ընթացքում շարքից հանվելէ հակառակորդի երկու ասկյար:Պաշտպանության բանակի կողմից կորուստներ չեն եղել:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am