Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Եվրոպական խաղերի մասին Հայաստանի որոշումը պաշտոնապես կհայտարարվի Բաքվից վերադառնալուց հետո

Եվրոպական խաղերի մասին Հայաստանի որոշումը պաշտոնապես կհայտարարվի 
Բաքվից վերադառնալուց հետո

ԵՐԵՎԱՆ, 22 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բաքվում նոյեմբերի 22-ին Եվրոպական օլիմպիական կոմիետի նախագահ Պատրիկ Հիկեն հայտարարել է, որ 2015 թվականին Հայաստանը Բաքվում կմասնակցի Եվրոպական խաղերին: Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի պաշտոնական եւ վերջնական հայտարարությունը, սակայն, կլինի պատվիրակության  հայրենիք վերադառնալուց հետո:

Այս օրերին Բաքվում  տեղի է ունենում Եվրոպայի օլիմպիական կոմիտեի 43-րդ նստաշրջանը: Օրակարգում ընդգրկված  հարցերից  կարևորագույնը եկող տարի  այնտեղ կայանալիք Եվրոպայի առաջին օլիմպիական խաղերն են: Նստաշրջանի աշխատանքներին  մասնակցում են  նաև Հայաստանի  ազգային  օլիմպիական կոմիտեի գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը և վարչության պետ Վաղինակ Գալստյանը:

Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով սեփական աղբյուրները, Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանի` Բաքվից վերադառնալուց հետո միայն ՀԱՕԿ-ը կարող է վերջնական որոշում ընդունել Եվրոպայի խաղերին Հայաստանի հնարավոր մասնակցության վերաբերյալ և այդ մասին վերջնական հայտարարությունը նույնպես կարվի պատվիրակության հայրենիք վերադառնալուց հետո:

Առաջին Եվրոպական խաղերը կանցկացվեն Բաքվում 2015 թվականին։ Նման որոշումն ընդունվել էր 2012 թվականին Եվրոպական օլիմպիական կոմիտեի նիստում: Այս խաղերի համար նախատիպ են եղել Համաամերիկյան եւ Ասիական խաղերը: Եվրոպական խաղերի ծրագրում կընդգրկվեն 16 օլիմպիական և 4 ոչ օլիմպիական մարզաձևեր: Բաքվի օգտին քվեարկել էին Եվրոպական օլիմպիական կոմիտեի 38 անդամ, 8-ը դեմ են արտահայտվել, իսկ 2-ը` ձեռնպահ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am