Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Անանդը շարունակում է հավատալ, Կարլսենը գոհ է հերթական ոչ-ոքիից

Անանդը շարունակում է հավատալ, Կարլսենը գոհ է հերթական ոչ-ոքիից

ԵՐԵՎԱՆ, 22 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շախմատի աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը գոհ է հնդիկ գրոսմայստեր Վիշի Անանդի հետ աշխարհի չեմպիոնի մրցախաղի 10-րդ պարտիայի ոչ-ոքի արդյունքից: «Պարտիայի մեկնարկում ես դրական էի տրամադրված: Իմ կարծիքով` պարտիայի դեբյուտում ինձ մոտ ամեն ինչ լավ ստացվեց: Սակայն հանդիպման միջնամասում Անանդին հաջողվեց փոխել պարտիայի ընթացքը: Պարտիան շատ ավելի հետաքրքիր էր հանդիսականների համար»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Կարլսենի խոսքերը մեջբերում է ՏԱՍՍ-ը:

Հնդիկ գրոսմայստերը դեռ լավատես է, և հույս ունի, որ իրեն կհաջողվի բեկել մրցախաղի ընթացքը: «Անցած 10 պարտիաների ընթացքում իմ մրցակիցը շատ լավ պաշտպանվում էր: Ինչքան էլ ես փորձեցի, ինձ չհաջողվեց «կոտրել» նրան: Սակայն ես դեռ ժամանակ ունեմ, և վստահ եմ հնարավորություն ես դեռ կունենամ: Միայն հարկավոր է օգտվել դրանից»,-շեշտել է Անանդը:

Շախմատի աշխարհի չեմպիոնի տիտղոսի համար մրցախաղի 10-րդ պարտիան ավարտվեց ոչ-ոքի: Աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կարլսենը 10-րդ պարտիայում խաղում էր սև խաղաքարերով: Պարտիան երկար ընթացք չունեցավ և ավարտվեց 32-րդ քայլին: Գրոսմայստերները կիսեցին միավորը: Այժմ Կարլսենն ունի 5,5, իսկ Անանդը` 4,5 միավոր:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am