Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Ամերիկյան լրացուցիչ ուժերն առաջիկա շաբաթներում կուղևորվեն Իրաք

Ամերիկյան լրացուցիչ ուժերն առաջիկա շաբաթներում կուղևորվեն Իրաք

ԵՐԵՎԱՆ, 21  ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկյան լրացուցիչ ուժերն Իրաք կհասնեն առաջիկա մի քանի շաբաթների ընթացքում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝  վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, այս մասին հայտնել է ԱՄՆ-ի պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Ջոն Քերբին՝ ավելացնելով, որ ամերիկացի զինվորականների թիվը կկազմի 1500: Ամերիկյան ուժերն Իրաք կուղևորվեն նախքան Կոնգեսի այս նախաձեռնությանը ֆինանսավորելու համաձայնությունը: Քիրբին ավելացրել է, որ Պենտագոնը, բոլոր դեպքերում, շարունակում է կարիք ունենալ Կոնգրեսի լրացուցիչ ֆինանսամվորման ՝ իրականացնելու համար իր ծրագիրը, որպեսզի զինվորականներն իրաքյան ուժերը պատրաստեն «Իսլամական պետության» դեմ պայքարելու համար: 

ԱՄՆ-ն Իրաքում ռազմական գործողություններն սկսել է օգոստոսի 8-ից: Ավելի քան 3 ամիսների ընթացքում զգալի վնասներ են հասցվել թե ԻՊ-ի անդամներին, թե նրանց պատկանող տեխնիկային: Այնուամենայնիվ, մինչև այժմ հնարավոր չի եղել ոչնչացնել ահաբակչեկան կազմակերպությանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am