Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

ՀՀ սփյուռքի նախարարի աշխատանքային այցը Մեծ Բրիտանիա ավարտվել է

ՀՀ սփյուռքի նախարարի աշխատանքային այցը Մեծ Բրիտանիա ավարտվել է

ԵՐԵՎԱՆ, 21 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը նոյեմբերի 18-19-ն աշխատանքային այցով գտնվում էր Լոնդոնում, որտեղ հանդիպումներ է ունեցել ՍԴՀԿ ներկայացուցիչների հետ, այցելել Հայկական խորհրդատվության եւ խորհրդի «Հայաշեն» կենտրոն, որը զբաղվում է հենց ներգաղթած հայերի խնդիրներով։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ սփյուռքի նախարարության մամուլի եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, քննարկվել են հայապահպանության, լեզվի և մշակույթի պահպանման, ինչպես նաև համայնքնային խնդիրներ, խոսվել է Ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ կազմակերպվող միջոցառումները համակարգելու մասին:

Նույն օրը ՀՀ սփյուռքի նախարարը հանդիպել է Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի հիշատակի միջոցառումները համակարգող հանձնաժողովի (AGCCC) հետ, նախանշվել են առաջիկա անելիքները, մշակվել են միասնական գործողությունների, միջոցառումների ծրագրեր:

Նոյեմբերի 19-ին նախարարն այցելել է Սուրբ Եղիշե եկեղեցի, հանդիպել է բրիտանահայ համայնքի ուղեկցությամբ եկեղեցի այցելած Ուելսի արքայազն Չարլզի և բրիտանահայ համայնքի ներկայացուցիչների հետ: Համայն աշխարհում եւ հատկապես Մերձավոր Արեւելքում խաաղության համար համատեղ աղոթքից հետո արքայազն Չարլզը կարճատեւ զրույցներ է ունեցել նախարարի և համայնքի ներկայացուցիչների հետ: Ուելսի արքայազնը նշել է, որ ցավ է ապրում Քրիստոնյաների հանդեպ բռնաճնշումների համար եւ Դեյր էզ-Զորի հայկական եկեղեցու ավելումը համարել է անմիտ եւ բարբարոս արարք: Նա նաեւ հատուկ գնահատանքի է արժանացրել Արմեն եւ Նունե Սարգսյաններին, Վաչէ եւ Թամար Մանուկյաններին իրենց բարեգործական ջանքերի համար, ինչպես նաեւ իր խորին երախտագիտությունը հայտնեց Վահան Սրբազանին եւ հայ համայքնին՝ ջերմ ընդունելության համար:

Հրանուշ Հակոբյանը Լոնդոնում հանդիպել է նաև Հայ հիմնարկի (Armenian institute) ղեկավարության, ՀՅԴ Համազգային ՀՕՄ և այլ կառույցների ղեկավարների հետ: Քննարկվել են համահայկական առաջնահերթությունների ու ազգի առջև ծառացած մարտահրավերներին արժանապատվորեն դիմակայելու խնդիրների հետ կապված հարցեր: Երեկոյան նախարարը մասնակցել է ՀՀ դեսպանության անունից կազմակերպված ընդունելությանը:

Վերադարձին Ավստրիայում ՀՀ սփյուռքի նախարարը հանդիպել է Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի հիշատակի միջոցառումները համակարգող հանձնաժողովի հետ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am