Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Ազատան համայնքի կարևոր խնդիրներից մեկն արդեն լուծված է

Ազատան համայնքի կարևոր խնդիրներից մեկն արդեն լուծված է

ԳՅՈՒՄՐԻ, 21 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շիրակի մարզի Ազատան համայնքի կարևոր խնդիրներից մեկն արդեն լուծված է՝ մոտ 6 հազար բնակչություն ունեցող համայնքում բացվեց 140 երեխայի համար նախատեսված «Արփի» մանկապարտեզը: Նոյեմբերի 21-ին  մանկարպարտեզի  պաշտոնական բացման ժամանակ, որին  ներկա էին մարզային իշխանությունների ներկայացուցիչները, Շիրակի մարզպետ Ֆելքիս Ցոլակյանը, ԱԺ պատգամավորներ Սուքիաս Ավետիսյանը, Արման Սահակյանը, Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը, ինչպես նաև Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամի  տնօրենի տեղակալ Ռազմիկ Մարտիրոսյանը, Ազատան համայնքի ղեկավար Վարդան Իկիլիկյանը նշեց, որ 1988 թվականի երկրաշարժից հետո մանկապարտեզի բացումը համայնքում գերխնդիր էր:

«Հետերկրաշարժյան ողջ ընթացքում համայնքում մանկապարտեզ կառուցելու խնդրով դիմել ենք տարբեր կառույցների ու ղեկավարների, և վերջապես այս խնդիրն արդեն լուծում ստացավ, ինչի համար շնորհակալ ենք ՀՀ նախագահին՝ 2008 թվականին Ազատան այցի ժամանակ ներկայացրեցինք այս խնդիրը, և նրա խոսքը վերածվեց գործի:  Դա նաև Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամի և բարերարների աջակցության արդյունքն է»,-նշեց Վարդան Իկիլիկյանը: Ի դեպ, մինչ այս համայնքի երեխաները հաճախում էին Գյումրու մանկապարտեզներ: Թեև 2008 թվականից այստեղ բացվեց նախադպրոցական երեխաների համար նախատեսված նախակրթարանը, սակայն  այն միայն մասամբ էր լուծում խնդիրը:

Երեք մասնաշենքից բաղկացած  կառույցը հագեցած է բոլոր հարմարություններով, ունի նաև ջեռուցման լոկալ համակարգ: 360 մլն դրամ ընդհանուր արժողությամբ  շինարարական աշխատանքներն իրականացվել են համաֆինանսավորման սկզբունքով՝ 240 մլն դրամ  հատկացվել   է մարզի հրատապ խնդիրների լուծման ծրագրի շրջանակներում՝ 2 փուլով, ևս 130 մլն դրամ հատկացվել է Սոցիալական ներդրումների հիմնադրամի կողմից՝ համայնքի 10 տոկոսի համաֆինանսավորմամբ: Շինարարական աշխատանքները մեկնարկել էին 2010 թվականին  և ավարտվել ըստ  ժամանակացույցի՝ ընթացիկ տարվա հուլիսին:  Մանկապարտեզին գույքի ձեռքբերման համար կրկին   ֆինանսական աջակցություն՝ 2 մլն դրամի չափով տրամադրել է  Սոցիալական ներդրումների հիմնադրամը, այդ նպատակով աջակցություն ցուցաբերել են նաև ԱԺ պատգամավոր Արման Սահակյանը և  Ազատանի «Իգիթ» կաթնամթերքի գործարանը: Ֆինանսական ներդրում եղել է նաև  համայնքային բյուջեից:

Արմենուհի Մխոյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am