Երևանում՝ 11:07,   8 Մայիս 2024

Ֆրանսիայում Eurostar-ի հազարից ավելի ուղեւորներ գիշերն անցկացրել են գնացքներում

Ֆրանսիայում Eurostar-ի հազարից ավելի ուղեւորներ գիշերն անցկացրել են գնացքներում

ԵՐԵՎԱՆ, 21 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայում Eurostar-ի արագընթաց երկու գնացքների շուրջ 1,3 հազար ուղեւորներ հարկադրված են եղել գիշերն անցկացնել գնացքներում հպումային ցանցի խզումների պատճառով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, նոյեմբերի 21-ին հաղորդել Է France-Presse գործակալությունը: Eurostar-ի ներկայացուցչի խոսքով՝ հպումային ցանցի երկու վնասվածք Է գրանցված մի քանի կիլոմետր հեռավորության վրա, անսարքությունների պատճառներն առայժմ չեն պարզվել:    

Միջադեպի հետեւանքով երկու ճեպընթացներ ուղիներում արգելափակված են մնացել Լիլի հյուսիսային արվարձանում: Մեկը 600 մարդ Էր փոխադրում Լոնդոնից Բրյուսել, երկրորդը՝ 696 ուղեւորներով Լոնդոնից մեկնել Էր Փարիզ:      

Մի քանի ժամ շարունակ մարդիկ սպասել են, մինչեւ Լիլից ժամանած դիզելային լոկոմոտիվն իրենց գնացքները հասցնի Լիլի կայարան, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am