Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում կբացվի Ռախմանինովին և Շալյապինին նվիրված ցուցահանդես

Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում կբացվի Ռախմանինովին և Շալյապինին 
նվիրված ցուցահանդես

ԵՐԵՎԱՆ, 21 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում  նոյեմբերի 21-ին կբացվի և մեկ ամիս կգործի «Երկու հսկա` Ռախմանինով և Շալյապին. հայացք 21-րդ դարից» խորագրով ցուցահանդեսը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այն գործելու է «Ռուսաստանի և Հայաստանի թանգարանները. մշակույթների երկխոսություն» խորագրով հայ-ռուսական առաջին համաժողովի շրջանակում: Կցուցադրվեն Գլինկայի անվան երաժշտական մշակույթի թանգարանների համառուսաստնյան միավորման` Ռախմանինովի և Շալյապինի ֆոնդերից նախկինում չցուցադրված կամ հազվադեպ ցուցադրված 221 արժեքավոր ցուցանմուշներ, որոնցից 174-ը բնօրինակներ են և պատմում են կոմպոզիտոր, դաշնակահար, դիրիժոր Սերգեյ Ռախմանինովի և երգիչ, դերասան, նկարիչ Ֆեոդոր Շալյապինի կյանքի ու գործունեության մասին:

 Ցուցահանդեսի շրջանակում այցելուները հնարավորություն կունենան ունկնդրել Արամ Խաչատրյանի, Միխայիլ Գլինկայի, Սերգեյ Ռախմանինովի երկացանկից ստեղծագործություններ, կհնչեն շալյապինյան անմահ կատարումներ:

Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի հավաքածուում ընդգրկված է 12 հազար 502 թանգարանային առարկա: Առավել արժեքավոր նմուշներ են Արամ Խաչատրյանի ձեռագիր նամակները և ստեղծագործությունների ձեռագրերը, որոնք 2013 թվականին կոմպոզիտորի 110-ամյակին նվիրված հոբելյանական տարում ընդգրկվել են UNESCO-ի «Աշխարհի հիշողության» ռեեստրում:

Նոյեմբերի 21-23-ը Հայաստանում անցկացվում է «Ռուսաստանի և Հայաստանի թանգարանները. մշակույթների երկխոսություն» խորագրով հայ-ռուսական թանգարանային համաժողովը: Այն մեկնարկել է Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի Մատենադարանում` «Մշակութային ժառանգության պահպանության արդի հիմնահարցերը» թեմայով կլոր-սեղան քննարկմամբ: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am