Երևանում՝ 11:07,   8 Մայիս 2024

Մեծ Բրիտանիայի խորհրդարանի քայքայվող շենքը նորոգելու համար 4,7 մլրդ դոլար կպահանջվի

Մեծ Բրիտանիայի խորհրդարանի քայքայվող շենքը նորոգելու համար 4,7 մլրդ դոլար 
կպահանջվի

ԵՐԵՎԱՆ, 21 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վեստմինստերյան պալատը, որտեղ նիստեր Է գումարում Մեծ Բրիտանիայի խորհրդարանը, քանդվում Է եւ շտապ հիմնանորոգման կարիք ունի: Ըստ որում շենքի վերականգնման համար կպահանջվի առնվազն 4,7 միլիարդ դոլար, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC News-ին:

Շենքն իր պատմության ընթացքում դիմացել Է մի քանի հեղեղումների եւ հրդեհների: Քարակերտ ճակատի մի մասը գտնվում Է վթարային վիճակում, քարե երեսպատվածքը փշուր-փշուր Է լինում թեթեւ հպման դեպքում, իսկ շենքի ենթակառուցվածքի մեծ մասը չի նորոգվել 1950-ական թվականներից: Շենքի նկուղները լի են ասբեստով, կաթող խողովակներով ու հին կաբելներով:    

Նորոգումը կլինի բարդ եւ թանկ, BBC-ին տված հարցազրույցի ժամանակ հայտարարել Է բարձրաստիճան մի պաշտոնյա՝ անունը չհայտնելու պայմանով: Նա հավելել Է, որ նորոգման աշխատանքներն սկսելու մասին վերջնական որոշում տակավին չի ընդունվել: 

Ամեն տարի շենքը հարաբերականորեն աշխատանքային վիճակում պահելու համար ծախսվում Է 47 միլիոն դոլար: Մասնագետները ելնում են այն բանից, որ հիմնանորոգումը կնստի 4,7 միլիարդ դալար: BBC-ի աղբյուրն ասել Է, թե կզարմանա, եթե այդ գումարը չմեծանա, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am