Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Գյումրիում նորածնի առք ու վաճառքի գործով մեղադրանք է առաջադրվել երկու անձի

Գյումրիում նորածնի առք ու վաճառքի գործով մեղադրանք է առաջադրվել երկու անձի

ԵՐԵՎԱՆ, 21 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գյումրիում նորածնի առք ու վաճառքի դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում հարուցված քրեական գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել նորածնի մորը՝ երեխային վաճառելու, եւ Շիրակի մարզի մի բնակչի` երեխային գնելու համար: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, նախաքննությամբ պարզվել է, որ Գյումրու 25-ամյա բնակչուհին, լինելով հղի, դեռեւս 2014 թվականի մայիսին նախապես պայմանավորվել է երեխայի ծնվելուց հետո նրան հանձնել Շիրակի մարզի մի ամուսնական զույգի, որը երկար տարիների համատեղ կյանքի ընթացքում երեխա չի ունեցել։ Ըստ քրեական գործի տվյալների՝ նորածնի մայրը երեխային 1000 ԱՄՆ դոլարով վաճառելու վերաբերյալ պայմանավորվածությունը ձեռք է բերել ընտանիքի հոր հետ։

2014 թվականի սեպտեմբերի 18-ին կինը ծննդաբերել է, եւ պայմանավորվածության համաձայն, տղամարդը ՔԿԱԳ Գյումրու տարածքային բաժնում ճանաչել է նորածնի հայրությունը,  իսկ 2014 թվականի սեպտեմբերի 20-ին` հիվանդանոցից դուրս գրվելուց հետո,  երեխայի մայրը նորածնին հանձնել է նրա հայրությունը ճանաչած տղամարդուն՝ գումարը հետագայում վճարելու պայմանով։

Ձեռք բերված ապացույցների հիման վրա երեխայի մորն ու տղամարդուն մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 168-րդ հոդվածի առաջին մասով։ Նախաքննությունը շարունակվում է:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am